Վարդան վարդապետ՝ Դաշնակցական վարդապետը. Վերջին առաջնորդը Տարօն աշխարհի

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015
VartabedՎարդան վարդապետ
Յակոբ Պետրոսեան

՚Հայոց Եկեղեցու եւ ազգային պատմութեան մէջ նշանակալի հետք թողած հոգեւոր գործիչներից է Վարդան վարդապետը, որ 1895 թ. ստանձնելով Մշոյ Ս. Կարապետ վանքի վանահայրութիւնր՝ մինչեւ իր եղերական վախճանը 1915 թ. Յուլիս ամիսը, դարձաւ նրա վերջին վանահայրը եւ Տարօնի վերջին առաջնորդը: Նրա հեղինակութիւնն ու նշանակալիութիւնը, բացի 30-ամեայ ազգաշահ գործունէութիւնից, պայմանաւորուած էր նաեւ Մշոյ Ս. Կարապետ վանքի կարեւորութեամբ (Էջմիածնի Մայր տաճարից յետոյ արեւմտահայութեան համար ամենահռչակաւոր վանքերից մէկն էր, եթէ ոչ առաջինը) եւ ազգային պատմութեան ու ազատագրական ընդվզումների մէջ տարօնցիների ու սասունցիների որոշակի դերով:

Վարդան վարդապետը ընդունւում է Տարօնում կազմակերպչօրէն հիմնաւորուած Դաշնակցութեան շարքերը եւ դառնում նրա գործուն ու ազդեցիկ անդամներից մէկը ազատագրութեան ղեկավար մարտիկ Հրայրի հետ միասին: Որպէս իր երկրի հարազատ քաղաքացի ու ազգային գործիչ, ձեւաւորուելով Մ. Խրիմեանի, Մ. Սարեանի գաղափարական ազդեցութեամբ ու նաեւ ընդունելով Մ. Տամատեանի ու Հ. Պոյաճեանի գաղափարները, ամէնօրեայ շփումներ ունենալով բնագաւառի ազատագրական ընդվզումների երեւելի գործիչներ Հրայրի, Արաբոյի, Սպաղանաց Մակարի, Գէորգ Չաւուշի, Շենիկի Գրգոյի, Պետոյի, Անդրանիկի, Մշոյ Գեղամի, Յակոբ Կոտոյեանի, Մարգար վարժապետի, Մկրտիչ Պոլէեանի եւ յեղափոխականօրէն տրամադրուած հոգեւոր գործիչների հետ նա ձեռք է բերում մեծ փորձառութիւն եւ իմաստնութիւն՝ իր հօտը կառավարելու եւ նպատակամղելու:

Յօդուածը կարդալ հոս

http://www.horizonweekly.ca/upload_files/files/1451395660.3391.pdf
http://www.horizonweekly.ca/news/details/78785

Facebooktwitterredditpinterestlinkedinmail