Թուրք Նախկին Ծովակալ. «Թուրքիան Հիմա 2րդ Սեւրին Է Դիմակայում»

Թուրք Նախկին Ծովակալ. «Թուրքիան Հիմա 2րդ Սեւրին Է Դիմակայում»

28 ՕԳՈՍՏՈՍ 2020 – Կիզակէտ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ:

Թուրք պահեստազօրային ծովակալ Ջեմ Գիւրդենիզը մեկնաբանել է Արեւելեան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները, որոնք յանգեցրել են Թուրքիայի ու Յունաստանի միջեւ լարուածութեան խորացմանը:

Գիւրդենիզը, ակնարկելով Արեւմուքին, պնդել է, որ Թուրքիայի դէմ դուրս են եկել Սեւրի քարտէզով, որը ենթադրում է Թուրքիային յետ հրել, սեղմել Անատոլիայի սահմաններից ներս:

«Այդ քարտէզը մեզ ստիպում է Էգեյեան ծովն ամբողջութեամբ որպէս յունական ծով ընդունել, Արեւելեան Միջերկրականում մեզ Իսքենդերունի ու Անթալիայի ծովածոցերում է բանտարկում, արեւմուքում՝ մեր տարածքային ջրերում», նշել է Գիւրդենիզը՝ աւելացնելով, որ Անկարան 2000ականների սկզբից դէմ է դուրս եկել ու մարտահրաւէր է նետում այդ քարտէզին:

Ըստ թուրք ծովակալի՝ Արեւելեան Միջերկրականի հետ կապուած ոչ թէ Թուրքիան պէտք է փոխի իր դիրքորոշումը, այլ Յունաստանը, քանի որ «Թուրքիան պաշտպանում է այն, ինչ իրեն է պատկանում, այլ կերպ ասած՝ պաշտպանում է իր ծովային հայրենիքը, որի սահմանները գծուել են «Ազգային ուխտ»ով:

«ԱՄՆն ցանկանում է Թուրքիային իր ուզած հունի մէջ դնել, որպէսզի կարողանայ նրան պարտադրել տարածաշրջանում իրականացնել ամերիկեան քաղաքականութիւնը: Թուրքիան «սառը պատերազմից» յետոյ վերադարձել է իր սեփական քաղաքականութեանը եւ չի հրաժարւում դրանից: Իսկ դրա առաջնահերթութիւնները, բնականաբար, Արեւելեան Միջերկրականում, Կիպրոսում եւ Էգեյեան ծովում նրա շահերն են:

Համաշխարհային հսկաները չեն ցանկանում, որ Թուրքիան ծովային եւ էներգետիկ առումով հզօր երկիր լինի: Այս տեսանկիւնից Թուրքիայի դէմ ընդունուող բանաձեւերը, զէնքի մատակարարման արգելանքները եւ մնացած պատժամիջոցները նպատակ ունեն Թուրքիային իրենց «գիծը» պարտադրել: Թուրքիան դրան դիմադրում է, ստիպուած է դիմադրել, քանի որ եթէ դիմադրութիւնը կոտրուի, մենք դէմ յանդիման կը մնանք 2րդ Սեւրի հետ», ասել է Գիւրդենիզը:

Վերջինս հաւանական չի համարել նաեւ այն սցենարը (բեմագրութիւնը-Խմբ.), որով ՆԱՏՕի այնպիսի անդամները, ինչպիսիք են ԱՄՆն ու Ֆրանսիան, Յունաստանին օգնեն Թուրքիայի դէմ ռազմական բախման դէպքում: Գիւրդենիզի խօսքով դա դաշինքին կը հասցնի փլուզման եզրին կամ մասնակի կը փլուզի այն, ինչն, ըստ ԱՄՆի աշխարհքաղաքական տեսութիւնների, հաւասարազօր է մղձաւանջի:

«Թուրքիան իր պաշտպանական արդիւնաբերութեան շնորհիւ հզօրացել է նաեւ Արեւելեան Միջերկրածովում: Նրանք չէին սպասում, որ Թուրքիան այդքան ուժեղանալու է ծովում եւ պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում հասնելու է այն հզօրութեանը, որը թոյլ կը տայ նրանց դէմ դուրս գալ: Այդ պատճառով հիմա Արեւմուտքի գլխում էլ խառնաշփոթ է տիրում: Թուրքիան Լիբիայում, Գազիմագոսայում (Կիպրոս-Խմբ.) ռազմաբազա (ռազմակայան-Խմբ.) է հիմնում: Սրանք բաներ են, որոնք շատ հեռու են այն դիզայնից (ձեւաւորումէն-Խմբ.), որը Արեւմուտքը Թուրքիայի համար է գծել: Այս բաներին նրանց ընտելանալու համար բնականաբար ժամանակ կը պահանջուի: Ամէն երկիր էլ ցանկանում է (բանակցութիւններու-Խմբ.) սեղանին նստելուց առաջ ուժեղ լինել: Թուրքիան հէնց այդ էլ անում է», եզրափակել է թուրք ծովակալը:

«ԷՐՄԵՆԻՀԱՊԵՐ»

Թուրք Նախկին Ծովակալ. «Թուրքիան Հիմա 2րդ Սեւրին Է Դիմակայում»

asbarez.com/arm/375756/Թուրք-Նախկին-Ծովակալ-Թուրքիան-Հիմա-2ր/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail