Թուրքիան գերմանական օդանավին արգելել է թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին․ Spiegel

Spiegel – Turkey bans German plane from flying over Armenian peacekeepers

Թուրքիան գերմանական օդանավին արգելել է թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին․ Spiegel

29 Օգոստոս, 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ:

29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Spiegel -ը:

Ինքնաթիռը հուլիսին Գերմանիայից Հայաստան էր ուղևորվում Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին վերցնելու համար:

Լրատվամիջոցը նշում է, որ թուրք դիսպետչերն ինքնաբուխ կերպով և առանց պատճառի հրաժարվել է ռազմական ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն տալուց:

Խնդիրը չի լուծվել նաև Թուրքիայի իշխանությունների կողմից և Գերմանիան ստիպված է եղել օդանավը Հայաստան ուղարկել ավելի երկար ճանապարհով՝ օգտվելով Ռուսաստանի օդային տարածքից և միայն օգոստոսի կեսերին կարողնալով տեղափոխել հայ խաղաղապահներին։

Լրատվամիջոցը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սովորական երևույթ է իրար տարածքով թռչելու թույլտվություն տալը:

Այս հանգամանքով պայմանավորված, գերմանացի զինվորականները միջադեպը համարում են Անկարայի կողմից դիտավորյալ սադրանք։

Լրատվամիջոցը հիշեցնում է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև դիրքորոշումը Օսմանյան կայսրության կողմից 1915թ. կազմակերպված և իրականացված 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության նկատմամբ, որը մինչև օրս թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել:

Spiegel – Turkey bans German plane from flying over Armenian peacekeepers

armenpress.am/arm/news/1026206.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail