Առաջիկա ամիսներին Թուրքիայում ավելի է թեժանալու քաղաքացիական պատերազմը

Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն
Ջեմիլ ԲայըքըՋեմիլ Բայըքը
29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015
Քրդական համայնքների միության (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը հարցարույց է տվել ֆրանսիական “Le Monde” պարբերականին:

Ըստ թուրքական “Milliyet” թերթի կայքի` Բայըքը խոսել է վերջին ժամանկներս էլ ավելի սուր բնույթ ստացած թուրք-քրդական բախումների, ռուս-թուրքական լարված հարաբերությունների, ինչպես նաև` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների մասին:

Բայըքը նշել է, որ առաջիկա ամիսներին թուրք-քրդական բախումներն ավելի են թեժանալու Թուրքիայի տարածքում, և խորանալու է քաղաքացիական պատերազմը: Ընդգծել է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ-PKK) այս պայքարում համագործակցելու է այլ ուժերի հետ: Սակայն նա չի մանրամասնել թե հատկապես որ ուժերին նկատի ունի:

Բայըքի խոսքով` քուրդ զինյալները երբեք չեն հետևի Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի` զենքը վայր դնելու կոչին, որը հնչեցվել էր 2013թ.:

«Ինչ էլ լինի` որոշումը մերն է: Ասպարեզում մենք ենք և գործնականում մենք ենք տեսել տեղի ունեցածը: Այս իրավիճակում ոչ մի պատճառ չկա` պայքարը դադարեցնելու համար: Մերձավոր Արևելքն այս պատերազմի հետևանքով մտնելու է նոր դարաշրջան, և Քուրդիստանն էլ գտնվում է Մերձավոր Արևելքի կենտրոնում`Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի միջև»:

Ermenihaber.am
http://akunq.net/am/?p=48260

Facebooktwitterredditpinterestlinkedinmail