Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահը հայերեն շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը
2 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Իսպանիայի կոնգրեսի նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Ռաֆայել Լառեինան շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լառեինան գրառումը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ես միանում եմ Արցախից եկած իմ ընկերների տոնակատարությանը Եվրոպայի դարպասի մոտ այդ ժողովրդավարական օազիսի անկախության տարեդարձին»,-իսպաներեն, հայերեն և բասկերեն գրել է Լառեինան:
Me uno a la celebración de mis amigos de Artsakh en el aniversario de la independencia de ese oasis democrático en la…
Posted by Rafael Larreina on Wednesday, September 2, 2020
Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Նորայր Շողիկյան
armenpress.am/arm/news/1026517.html