ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ – Արցախի իշխանների ու մելիքների զինանշանները

ՄՇԱԿՈՅԹ – Հասան- Ջալալյանների զինանշանը (Վանք գյուղ, Գանձասար, XIII դ.)

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ – Արցախի իշխանների ու մելիքների զինանշանները

28 ՕԳՈՍՏՈՍ 2020 – ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ – ՄՇԱԿՈՅԹ:

Արցախի իշխաններն ու Խամսայի մելիքներն ունեցել են իրենց տոհմական զինանշանները: Մասնավորապես՝ Հասան Ջալալյան իշխանատոհմի ակնառու ներկայացուցիչ Հասան-Ջալալի երկառյուծ կոմպոզիցիայով զինանշանն է պատկերված Գանձասարի Սբ. Հովհաննես եկեղեցու մուտքի վերին հատվածում: Առյուծները պատկերված են դեմ-հանդիման և շարժման մեջ՝ բարձրացված պոչերով:

ՄՇԱԿՈՅԹ – Դիզակի մելիքների զինանշանը (Հողեր գյուղ, Կավաք վանք, XVII- XVIII դդ.

Հետաքրքիր զինանշան է ունեցել Արցախի մելիք Եգանը, ով ինչպես տապանագիրն է հավաստում, տիրում էր բուն Աղվանքի՝ Քուռ գետից մինչև Երասխ ընկած ամբողջ երկրամասին և հայոց երկրի իշխան հանդիսանալով, իր իշխանությանը վայել զինանշան ուներ, որին վահանաձև մարմնով, թագակիր, երկգլխանի արծիվ է պատկերված: Արծիվը մագիլներում պահում է մականը և խաչը: Մելիք Եգանն իր զինանշանի համար ընտրելով երկգլխանի արծվի պատկերը, հավանաբար ցանկացել է շեշտել իր կապը Մամիկոնյան-Համազասպյան իշխանատան հետ:

ՄՇԱԿՈՅԹ – Մելիք-Բեգլարյանների տուն-ապարանքի դարպասի բարավորը (Ղարաչինար գյուղ)

Շատ հնարավոր է, որ երախները բաց և կռվի պատրաստ առյուծները եղել են Մելիք-Բեգլարյանների տոհմի զինանշանը: Րաֆֆին «Խամսայի մելիքությունները» աշխատությունում գրում է.

«Ղարա-Չինար գյուղում, մի ամբողջ շաբաթ մնալով Մելիք Բեգլարյան Սերգեյ-բեկ և Ալեքսան բեկ և Ալեքսան-բեկ եղբայրների տանը, տեղային ծերունիները գնում ու գալիս էին ինձ մոտ, ոգևորված պատմում էին իրենց երկրի մելիքների պատմությունը։ Ես գրում էի։ Հետո սկսեցի ճանապարհորդել Գյուլիստանի զանազան տեղերը, այլևայլ հիշատակարաններ քննելու համար։

Տեսա Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատունը Հոռիկի վանքի մոտ, մի ամայի, անմարդաբնակ տեղում, մթին անտառի մեջ, և դարերով աճած թուփերի, մացառների մեջ գտա այդ տոհմի հերոսների մոռացված շիրիմները։

Մեծ դժվարությամբ հաջողվեցավ ինձ կարդալ մամռապատ տապանաքարերի արձանագրությունները, որոնք ժամանակագրական և տոհմագրական կողմից պատմության համար նշանակություն ունեին։

Հենց նույն վանքի մոտ դեռ կանգնած է մի հոյակապ, սյունազարդ ամրոց, բարձր աշտարակներով, բազմաթիվ սենյակներով, որոնց մեջ մի ժամանակ բնակվում էին Մելիք-Բեգլարյանների նախնիքը»։

Սամվել Թավադյան

Պատմական միջավայրի պետական ծառայություն ՊՈԱԿ

ՄՇԱԿՈՅԹ – Հասան- Ջալալյանների զինանշանը (Վանք գյուղ, Գանձասար, XIII դ.)

artsakhnow.am/արցախի-իշխանների-ու-մելիքների-զինանշ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail