1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացնելու հնարավորությունը և «Սևր-2» խաղաղության համաժողով գումարելու անհրաժեշտությունը

«SEVRES-2020»: On the possibility of ratifying the Peace Treaty of Sevres in 1920 and the need to convene a peace conference «Sevres-2»

«SEVRES-2020». 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացնելու հնարավորությունը և «Սևր-2» խաղաղության համաժողով գումարելու անհրաժեշտությունը

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսի արդյունքների մասին

2020 թ. օգոստոսի 10-ից 11-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի արվարձանում՝ Սևր քաղաքում, որտեղ ուղիղ 100 տարի առաջ՝ 1920 թվականին, ստորագրվեց Սևրի խաղաղության պայմանագիրը՝ որպես Վերսալյան համակարգի կարևորագույն պայմանագրերից մեկը, որի ստեղծումը նշանավորեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, տեղի ունեցավ Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս:

Միջազգային կոնֆերանսի ամբողջական անվանումը. «Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակը և Հայկական հարցի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման ուղիները. Պատմա-իրավական վերլուծություններ և արդի հիմնախնդիրներ։

Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Սևրի պայմանագրի դրույթների իրականացման համատեքստում՝ որպես Մեծ Մեդձավոր Արևելքի, Միջերկրածովային և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների և ժողովուրդների միջև կայուն, հարատև և արդար խաղաղության ու իրական համագործակցության ուղի»։

Միջազգային կոնֆերանսի անցկացման նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին Արևմտյան Հայաստանի Կառավարությունն ու Ազգային ժողովը (Խորհրդարանը) և Հատուցոմների և վերականգնման միջազգային անկախ իրավա-փորձագիտական կենտրոնը:

Կոնֆերանսի կազմկոմիտեի համանախագահներն են. Արմեն Տեր-Սարգսյանը` Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ և Մարտիկ Գասպարյանը` 2020 թվականի Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու,

Հատուցոմների և վերականգնման միջազգային անկախ իրավա-փորձագիտական կենտրոնի նախագահ, ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր:

Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտա-դիվանագիտական կոնֆերանսի շրջանակներում քննարկվեցին հետեւյալ հարցերը.

1) Սևրի խաղաղության պայմանագրի՝ որպես Վերսալյան համակարգի կարևորագույն պայմանագրերից մեկի, պատմական նշանակությունը և պատմաիրավական վերլուծությունը:

2) Սևրի խաղաղության պայմանագրի դասերը և դրա հետևանքները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի համար:

3) Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման գործում:

4) 1920 թվականի Սևրի խաղաղության պայմանագրի վավերացման իրավական հիմքերը և հնարավորությունը:

5) «Սևր-2» խաղաղության համաժողով հրավիրելու և իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր (legally binding treaty) ստորագրելու անհրաժեշտությունը և դրա անվերապահ կատարելու` որպես կայուն, հարատև և արդար խաղաղության ուղի Մեծ Մերձավոր Արևելքի, Միջերկրածովային և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների և ժողովուրդների միջև իրական համագործակցության հաստատում:

6) Արևմտյան Հայաստանի պետականության վերականգման և Հայկական հարցը լուծման ուղիները:

7) Արևմտյան Հայաստանը և հարակից պետությունները. պատմա-իրավական վերլուծություն և ժամանակակից խնդիրներ:

8) Մերձավոր Արևելյան ճգնաժամ.

Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում և հարակից պետություններում:

9) 1894-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Օսմանյան կայսրության, Արևելյան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև ասորիների, Պոնտոսի հույների և այլ բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում. Միջազգային ճանաչում, դատապարտում և հասցված վնասի փոխհատուցում:

10) Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդների ժամանակակից հիմնախնդիրները և նրանց իրավունքների պաշտպանությունը:

11) Մեծ Մերձավոր Արևելքի հայ և այլ բնիկ ժողովուրդների հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը խաղաղ պայմաններում, պատերազմական գործողությունների և ահաբեկչությունի ժամանակ:

Կոնֆերանսի մեկնարկից առաջ մասնակիցներն ու հյուրերը, կիսելով Լիբանանի եղբայրական ժողովրդի վիշտը, իրենց խորին ցավակցությունը հայտնեցին զոհվածների ընտանիքներին և ոտնկայց, մեկ րոպե լռությամբ հարգեցին սարսափելի աղետի՝ Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում հզոր պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը, որի արդյունքում զոհվեց շուրջ 200 մարդ, ավելի քան 6 հազարը վիրավորվեց:

Լայնամասշտաբ ավերածությունների արդյունքում ոչնչացվել և վնասվել են բազմաթիվ բնակելի և գրասենյակային շենքեր, սննդի պահեստներ և երկրի խոշորագույն հացահատիկային վերելակը: Ավելի քան 250 հազար մարդ զրկվեցին բնակարաններից: Հայտարարվեց Լիբանանի եղբայր ժողովրդին զորակցելու, և շուտափույթ ապաքինման մաղթանքներ հղվեցին այս աղետից տուժածներին և բոլոր վիրավորներին ։

Նոր կորոնավիրուսային հիվանդության «COVID-19» համաճարակի տարածման սպառնալիքի և Ֆրանսիայի սահմանը հատելու օտարերկրյա քաղաքացիների հատուկ սահմանափակումների պատճառով, կոնֆերանսը անցկացվեց հեռավար (օնլայն), հիմնականում տեսակոնֆերանսի ձևով և ուղիղ հեռարձակվեց «Նոյյան Տապան» լրատվական հոլդինգի հարթակներում (հոլդինգի կայք էջերում, You Tube, Facebook, կաբելային հեռուստատեսություն), Արևմտյան Հայաստանի խորհրդարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև մեր տեղեկատվական գործընկերների այլ կայքերում և սոցիալական ցանցերում (անունները և ինտերնետային հղումները ներկայացվեցին):

Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են. ֆրանսերենը, հայերենը, ռուսերենը, անգլերենը և արաբերենը:

Այս կոնֆերանսը ևս մեկ կարևոր փուլ էր միջազգային ֆորումների շարքում, որոնք նախկինում անցկացվել են Եվրոպայում, Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում:

Սևրի խաղաղության պայմանագրի ստորագրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսին հրավիրված էին 65 պետությունների ղեկավարներն և արտաքին գործերի նախարարները, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ավելի քան 150 հասարակական և քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, զինվորականներ, լրագրողներ, առաջատար փորձագետներ` քաղաքագետներ, պատմաբաններ, իրավաբաններ մշակութաբաններ և այլոք, մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Վատիկանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Անգլիայից, Հոլանդիաից, Լիբանանից, Սիրիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Աբխազիայից, Արցախից և այլ երկրներից, ինչպես նաև հայկական Սփյուռքի և Մեծ Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի մեկնարկից առաջ մասնակիցներն ու հյուրերը բացառիկ հնարավորություն ունեցան առցանց այցելելու հարևան պատմական շենքը, որտեղ 1920 թ. օգոստոսի 10-ին ուղղակիորեն ստորագրվեց Սևրի խաղաղության պայմանագիրը: Այսօր այդ շենքում տեղակայված է Ֆրանսիայի կերամիկայի ազգային թանգարանը: Շրջայցն անցկացրեց կոնֆերանսի կազմկոմիտեի անդամ, Արևմտյան Հայաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ, Ֆրանսիայի «Պահապան» մշակութային ժառանգության պաշտպանության ասոցիացիայի նախագահ Տիգրան Բաբայանը:

Ներածական ողջույնի խոսքով կոնֆերանսը բացեց Սևրի «Սամուել Մուրադյան» վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն, Մխիթարյան միաբանության անդամ, փիլիսոփայության, աստվածաբանության, արվեստի պատմության դոկտոր, Վենետիկի «Սուրբ Ղազար» Ակադեմիայի նախագահ, Փարիզի «Արվեստի, գիտության և գրականության» Ակադեմիայի պատվավոր անդամ, «Ֆրանսիական քաղաքավարության» խաչի ասպետ, Երուսաղեմի «Սուրբ Ղազար» վանական կարգի Հարություն վարդապետ ԲԵԶԴԻԿՅԱՆԸ, ով օրհնեց մասնակիցներին և հյուրերին` մաղթելով

հաջողություն ՝ Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսի աշխատանքներում:

Կոնֆերանսի արդյունքների հիման վրա ընդունվեցին վերջնական բանաձևեր` դիմում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին, Սևրի խաղաղության պայմանագիրը ստորագրած երկրների Կառավարություններին ու խորհրդարաններին և միջազգային հանրությանը ուղղված Կոչ՝ 1920 թվականի Սևրի Խաղաղության պայմանագիրը վավերացնելու ու «Սևր-2» նոր խաղաղության համաժողով հրավիրելու անհրաժեշտության մասին, և իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր նախապատրաստելու, ստորագրելու և դրա անվերապահ կատարելու` որպես XXI դարի կայուն, հարատև և արդար խաղաղության ճանապարհ:

Բանաձևի և Դիմումի վերջնական տեքստը կուղարկվեն հասցեատերերին և ԶԼՄ-ներին:

Կոնֆերանսի մասնակիցները նաև առաջարկեցին Սևրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված այս միջազգային գիտա-դիվանագիտական համաժողովը դարձնել մշտական գործող: Այդ կապակցությամբ որոշվեց շարունակել միջազգային կոնֆերանսի աշխատանքը հետագա օրերին և հնարավորություն տալ բոլոր ցանկացող մասնակիցներին ելույթ ունենալ:

2020 թվականը հոբելյանական տարի է` հայ ժողովրդի իրավունքների և Հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ ընդունված որոշումների 100-ամյակը: Այս հարցի վերաբերյալ այլ կարևոր որոշումների հետ մեկտեղ, ամենակարևորն են Սևրի խաղաղության պայմանագիրը և, իհարկե, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, որը ստորագրվեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին:

Քանի որ միջազգային կոնֆերանսը որոշում կայացրեց շարունակել իր աշխատանքները և դարձավ մշտական գործող, առաջարկվեց երկարացնել կոնֆերանսի կազմկոմիտեի լիազորությունները և հանձնարարել նրան նախապատրաստել և անցկացնել նոր միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս` նվիրված Միացյալ Նահանգների 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի ընդունման 100-ամյակին: Այդ կոնֆերանսը տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 21-ից 22-ը Վաշինգտոնում (ԱՄՆ): Այն հիմնականում նույպես կանցկացվի հեռավար (օնլայն), տեսակոնֆերանսի ձևով:

Հրավիրում ենք ձեզ մասնակցել ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Իրավարար վճռի ընդունման 100-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին: Մոտակա ժամանակ հասցեատերերին կուղարկվեն անձնական հրավերները և կոնֆերանսի անցկացման կանոնակարգը:

Կոնֆերանսի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնցին Համահայկական մտավորականության «12–ի ԽՈՐՀՐԴԻ» նախաձեռնությանը Երկիր մոլորակի յուրաքանչյուր հայի և, ընդհանուր առմամբ, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ուխտագնացությունը դեպի Հայ թագավորների Պանթեոն, որը գտնվում Է մի դժվարամատչելի վայրում` Արագած լեռան ստորոտում՝ հինավուրց Աղձք բնակավայրում, որպեսզի հայ արքաներին ուղեկցող քաջությունը, փառքն ու հաջողությունը փոխանցվի նրանց ՝ հարստացնելով նրանց հոգևոր կյանքը:

Հոգևոր վերածննդի համար, բացի ստեղծագործ հայ ժողովրդի աստվածային թագավորների մասունքներին հաղորդակից լինելուց, գերադասելի է այս ուխտագնացության ժամանակ որպես հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայի պահանջատիրական իրավունքի ճանաչում, յուրաքանչյուր ուխտագնաց մեկ ծառ տնկի այս վայրում, կամ լեռնային Հայաստանի մայրաքաղաքում` Զանգեզուրում:

Այսպիսով Սևրի խաղաղության պայմանագրի ստորագրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսի առաջին փուլն ավարտեց իր աշխատանքը:

Կոնֆերանսի երկրորդ փուլի սկզբի մասին լրացուցիչ կհայտարարվի:

Կոնֆերանսի նյութերը (ներառյալ տեսաձայնագրությունները և ելույթների տեքստերը) կհրատարակվեն հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:

Կոնֆերանսի տեսանյութի ամբողջական տարբերակը հրապարակվել է. «Նոյյան Տապան» լրատվական հոլդինգի հարթակներում՝ «Նոյյան Տապան TV» You Tube Էջում – https://youtu.be/Q_hDA0tzbno; Արևմտյան Հայաստանի խորհրդարանի պաշտոնական կայքում՝ http://parliament-wa.info/ru/live; ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/groups/318028855673808:

Կոնֆերանսի կազմկոմիտեի մամուլի ծառայություն – https://youtu.be/x_0f1bSGKcg

Facebooktwitterredditpinterestlinkedinmail