Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Հարությունյան – Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից.
25 Սեպտեմբեր, 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի՝ ղարաբաղյան հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Այս մասին նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մինչ սեպտեմբերի 25-ին հրավիրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը հանդես գալով քաղաքական հայտարարությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նա նշել է, որ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները, որոնք, սակայն, ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն։
armenpress.am/arm/news/1028844.html