Ետհուլիսյան Բաքու. Սարսափ, սարսափ՝ Թովուզից մինչեւ Լիբիա
Ետհուլիսյան Բաքու. Սարսափ, սարսափ՝ Թովուզից մինչեւ Լիբիա
Վարձու կամ կամավոր զինված ջոկատների կազմավորման եւ ծավալման շուրջ հակամարտ կողմերի փոխադարձ մեղադրանքները դիտվում են առավելապես իբրեւ իրազեկային պատերզմի դրսեւորում եւ Կասպիցի Արեւմուտքում ռազմական նոր գործողությունների տեղեկատվական նախապատրաստություն: Այդուհանդերձ, կա իրական ծավալման մասին տեղեկատվություն, որ հիմնվում է, ըստ երեւույթին, գործակալական-հետախուզական ուղղակի տվյալների, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկա-Միջին Արեւելք-Կովկաս շրջանի ընդհանուր իրադրության վերլուծության վրա
.
Աճում է այն լուրերի թիվը, թե Թուրքիան ցանկանում է բազմաքանակ սիրիացի իսլամիստներ ուղարկել Բաքու՝ Հայաստանի դեմ պայքարին աջակցելու համար: Տարբեր հաղորդագրությունների համաձայն, Թուրքիան Սիրիայի գրավյալ Իդլիբ նահանգում ստեղծել է վարձկանների զորակոչի մի քանի գրասենյակ, որոնք հուսահատ կերպով մարտիկներ են փնտրում Կասպիցի Արեւմուտքի՝ Ֆիզուլիից մինչեւ Ղազախ ընկած հայ-թյուրքական ճակատններում կռվելու համար:
Հայտնի է, որ վարձկանները հիմնականում արաբներ ու թուրքմեններ են և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դարձել են Լիբիայից մինչեւ Կասպիցի Արեւմուտք աղեղի վրա արագ ծավալման վստահելի ուժ: Հավելյալ մանրամասներ, որպես կանոն, չեն հաղորդվում:
Կարելի է պնդել, որ թեժ կետերում սիրիացի վարձկանների օգտագործումը դառձել է թուրքական պետության պաշտպանական դոկտրինի դե-ֆակտո բաղկացուցիչ մաս: Ուշագրավ է վերազգային՝ կրոնական կամ «օսմանական» կայսերական միասնության տարրերի ներմուծումը
Այդուհանդրձ, Ավստրալիայի հունաստանյան եւ կիպրոսյան սփյուռքը ներկայացնող Greek City Times միջոցը մասնավորում է, վկայակոչելով Սիրիական պատերազմի հանգամանքներին քաջատեղյակ, «քյալլագյոզ» (reckless) մականունը կրող եւ 2016-ին Էդվարդ Մարրոու մրցանակակաիր Լինդսի Սնելլին: Twitter-ում նա գրում է, թե իր տվյալներով, իսլամիստական Համզա բրիգադի 300 վարձկանները արդեն ժամանել են Բաքու՝ Թուրքիայի տարածքով: Ներկայացվում են նաեւ Մարդու Իրավունքների Սիրիական Դիտարանի (SOHR) կողմից տարածվող համապատասխան վկայություններ ու լուսանկարներ Սուլթան Մուրադ եւ Մեհմեդ Ֆաթիհ թուրքմենական բրիգադների վերաբերյալ:
Այս տարվա սկզբին Լիբիայի պատերազմի սրման հետևանքով, Համզա բրիգադը հիմնական մարտական խմբերից մեկն էր, որին Թուրքիան տեղափոխել էր Հյուսիսային Աֆրիկա՝ Տրիպոլիի Ազգային Համաձայնության կառավարության կողմից կռվելու համար: Այս վարչախումբը, որ դիմակայում է Տոբրուղի ռուսամետ եւ ֆրանկամետ ըմբոստ մարշալ Խալիֆա Բիլղասիմ Հաֆթարին, ՄԱԿ կողմից լիազորված է եղել կառավարել Լիբիան մինչեւ 2017 դեկտեմբեր միայն:
Ըստ Լինդսի Սնելլի աղբյուրների, Լիբիայում 2000 դոլար ամսական վարձի թուրքական խոստումը սիրիացի ջիհադականներից շատերի համար գայթակղիչ էր, սակայն, ինչպես հունիսին ասել է Համզային առաջնորդող թուրքմեն Ադնանը, – Հիմա մենք ափսոսում ենք, որ եկել ենք [Լիբիա]: Վճարը այնքան բարձր էր, [որ]…: Սնելլի ասածով, Բաքու մեկնողների 70 տոկոսը սիրիացիներ են, սակայն 30-ը արդեն Լիբիայից են հավաքագրվել:
Մեկ այլ աղբյուր [Ֆիլիպ Քլաուս, flutterbareer.wordpress] վկայում է, որ մի քանի առավել ճարպիկ սիրիացիներ Լիբիայի վարձկանների շրջանցիկ ճանապարհը օգտագործելով, փորձել են փախչել Եվրոպա: Փախուստի պարզամիտ ինքնաբուխությունը, անշուշտ, քիչ հավատալի է, ավելի հավանական է գործակալական հետքը:
Սնելլը վերբեռնել է ջիհադական մի զինյալի ձայնագրություն, որում գովազդում են վարձկանությունը եւ պնդում, թե արդեն 23-27 միջակայքում մինչև 1000 մարտիկներ աստծո կամոք կտեղափոխվեն Բաքու:
Հայ-թուրքական լարվածությանը նվիրված GCT ընդարձակ ակնարկի մեկ այլ մասնակից է սիրիահայ քաղաքագետ, Ֆրանսիայում կրթություն ստացած Գեւորգ Ալմասյանը: Ալմասյանը, որի եղբորը առեւանգել էին Թուրքիայի աջակցությամբ գործող ջիհադականները, հայտնում է, որ սիրիական ընդդիմության աղբյուրները հավաստել են, թե ջիհադականների եւս մեկ ժոկատի անդամներին, նախկին Սիրիական Ազատ Բանակից (FSA), առաջարկվում է ամսական $600 աշխատավարձ՝ Բաքվի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար:
«Հայկական կողմերը լիովին վերահսկում են իրավիճակը: Մենք վստահ ենք ՀՀ և Արցախը պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները հայրենիքում ապահովելու մեր կարողություններին », – GCT ցանցային միջոցի հարցումին բացառիկ կարգով պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
.
Հակառակ Բաքվի շարունակական հերքումներին, Աբշերոնի վարչախումբը կողմնակի հավաստում է կարեւոր մի բան: Մարտական փորձ ունեցողների հավաքագրումը Թուրքիայի կողմից կոչված է հավասարակշռելու «սաֆարովների» սարսափը 2020-ի հուլիսին ցուցադրված հայկական բանակի հմտությունը աշխարհազոր ազատամարտիկների փորձով բազմապատկելու՝ Երեւանի եւ Ստեփանակերտի վճռականության առջեւ:
ezerk.am/?p=7776