Սարո Սարոյան – Մինչեւ Կասպից ծով մեր բանակի ծավալվելու իրական հնարավորություն է տեսնում ԱՄՆ-ն
27.09.2020 | Քաղաքականություն | Lragir.am:
Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մի տպավորության մասին կիսվեմ, հիմա էական է այն: Երբ երեկ համեմատում էի Ադրբեջանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատների հայտարարությունները՝ իրենց քաղաքացիներին անվտանգությունից ելնելով սահմանափակել տեղաշարժը երկու երկրներում, միանգամից աչք զարնեց տարածական սահմանափակման մասշտաբը:
Ուրեմն Բաքվում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ էր տալիս դուրս չգալ Ապշերոնի թերակղզու տարածքից, իսկ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը Դիլիջան ազգային պարկի սահմաններից այն կողմ M4 եւ M16 մայրուղիներով չերթեւեկել:
Մտածեցի՝ ինչ էլ գիտեն երկու երկրների ներուժը, ով ուր կարող է հասնել:
Առկա վտանգը մեզ մոտ սահմանափակվում է առավելագույնը Տավուշի մարզով, իսկ Ադրբեջանում ամերիկացիները գիտեն, որ ամբողջ տարածքն է վտանգավոր դառնալու՝ մինչեւ Կասպից ծով մեր բանակի ծավալվելու իրական հնարավորություն է տեսնում ԱՄՆ-ն:
Ու սա է իրական ՛՛ռեալ-պոլիտիկը՛՛: Աշխարհը մեզ ավելի լավ գիտի, քան թե մենք ինքներս մեզ:
lragir.am/2020/09/27/581999/