Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Արցախի դեմ, բացի Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը

The President of the Artsakh Republic Arayik Harutyunyan

Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան. Արցախի նախագահ

27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Արցախի դեմ, բացի Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Մեզ հետ կռվում է նաև Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները` անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ: Չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի ՊԲ բանակի ուժերը և կլինեն կամավորներ միայն ՀՀ-ից, չնայած, որ ՀՀ կառավարության որոշումը կա` հայտարարել ռազմական դրություն և մոբիլիզացիա»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը:

«Դիրք կորցրել ենք, հնարավոր է` նաև կորցնենք: Դիրքեր գրավելու ենք հաստատ: Պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են, թշնամու ծրագիրը ձախողվելու է: Արդեն իսկ ունեն հարյուրավոր կորուստներ, տեխնիկայի տասնյակ կորուստներ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տղեկություններով՝ հառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավարումների կորուստ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Նորայր Շողիկյան

armenpress.am/arm/news/1029138.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail