Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան

The President of the Artsakh Republic Arayik Harutyunyan

Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան

28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հաջողվելու է մի քանի օրվա մեջ հակառակորդին ծնկի բերեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի նախագահն ասել է կամավորականների հետ հանդիպման ընթացքում:

«Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, հարյուրավոր տանկերով: Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող տեխնիկա արդեն այս երկու օրվա ընթացքում կորցրել են: Համարյա առաջխաղացում չունեն: Մի քանի դիրք են վերցրել: Բոլորդ փորձառու եք, հասկանում եք դիրք տալն ինչ է, և տալիս ենք, և վերցնում ենք, բայց վերջում, որ վերցնում ենք, էլ չենք տալիս: Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու: Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք: Եվ դա հաջողվելու է մեզ: Հաջողվելու է, որովհետև ձեզ նման հայրենասերներ ունենք, ձեզ նման հայրենասեր Արցախի քաղաքացիներ ունենք».,-ասել է Հարությունյանը:

www.facebook.com/100007080671231/videos/2869888669923794/?t=0

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ:

The President of the Artsakh Republic Arayik Harutyunyan

armenpress.am/arm/news/1029321.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail