Արցախի ՊԲ-ն հերքում է Ալիևի պնդումները, թե Մատաղիսն իրենց վերահսկողության ներքո է – Ահաւասիկ ազերներու փախուստը Մատաղիսից

Արցախի ՊԲ-ն հերքում է Ալիևի պնդումները, թե Մատաղիսն իրենց վերահսկողության ներքո է – Ահաւասիկ ազերներու փախուստը Մատաղիսից

4 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը տարածել է տեսանյութ, որում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՊԲ-ում:

փախուստ Մատաղիսից

փախուստ Մատաղիսից

Posted by Shushan Stepanyan on Sunday, October 4, 2020

Կիրակնօրյա «մատաղ» Մատաղիսի ձորում

armenpress.am/arm/news/1030292.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail