Արծվի ճանկերում գառ կամ խոյ: Հայտնի է, որ այս տեսակ զինանշան են ունեցել հայկական մի քանի իշխանատոհմեր, օրինակ`Բագրատունիները (Իշխան, Խախու, Անի), Մամիկոնյանները (Դսեղ), Օրբելյանները և Պռոշյանները (Ցախացքար, Նորավանք, Թանահատ, Գեղարդ, Գոմք, Հերհեր, Մոշաղբյուր), Ազիզբեկյանները (Եղվարդ, թերևս նաև` Առինջ): Սակայն, ինչպես կարելի է դատել զինանշանի պահպանված նմուշների տարածման աշխարհագրությունից (Դարաշամբ, Այրք, Վան) այլ իշխանատոհմեր ևս կրել են այս զինանշանը: Ի դեպ, ևս մեկը, որի լուսանկարը չկարողացա ներկայացնել, տարիներ առաջ տեսել եմ Խոսրովի արգելոցի «Կարակոյին» կոչված գյուղատեղիի գերեզմանոցի տապանաքարերից մեկի կողին` Այրքի տապանաքարի նման):