Արցախը մարտավարական նպատակով առաջնագծի որոշ ուղղություններում հետ է քաշել զորքերը. պարզաբանում
5 Հոկտեմբեր, 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը. նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է դրա հիմնական պատճառները: «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։
Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Պողոսյանը։
armenpress.am/arm/news/1030442.html