Փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի կարծիքով՝ Ալիևը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև

According to lawyer Jeffrey Robertson, the Azerbaijani President Ilham Ali must stand before the international court.

Փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի կարծիքով՝ Ալիևը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև

05.10.2020 – ԱՇԽԱՐՀ:

Բրիտանացի հայտնի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը հոդված է հրապարակել The Australian թերթում՝ կոշտ քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Ռոբերտսոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դիմի Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վերջինս սկսի ագրեսիայի հանցագործության հետաքննությունը, «որն Ալիևն իրագործել է Թուրքիայի նախագահն Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»:

«Չնայած հերքումներին` ֆրանսիական, ռուսական և բրիտանական ԶԼՄ-ների բերած վկայությունները փաստում են, որ անցյալ ամսվա ընթացքում թուրքական ընկերությունները հավաքագրել և վճարել են սիրիացի վարձկաններին ադրբեջանական զորքերին միանալու համար, ինչն ապացուցում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապես ծրագրել էին իրենց հարձակումը»,- ասել է փաստաբանը:

Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին պաշտպանում էին Հայաստանի շահերը, որը որպես երրորդ կողմ ներգրավված էր «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3-ին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մեկ այլ առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով:

According to lawyer Jeffrey Robertson, the Azerbaijani President Ilham Ali must stand before the international court.

shantnews.am/news/view/775872.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail