Այսօր հակառակորդը նորից ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում և ջախջախվել․ Արծրուն Հովհաննիսյան

Armenian military expert at the Ministry of Defense Artsrun Hovhannisyan

Այսօր հակառակորդը նորից ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում և ջախջախվել․ Արծրուն Հովհաննիսյան

07.10.2020 | Ներքին կյանք | Lragir.am:

Հակառակորդը կորցրել է 260-280 զինծառայող, 60-80 զրահատեխնիկա

Այսօր Արցախի հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում՝ բավական մեծ ուժերով, որոնց ամբողջ գործողությունները հավաստանշել ու հետևել ենք։ Եվ հարմար պահի հասցվել է հրետանային հուժկու հարված։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կարելի է ասել՝ գլխովին ջախջախվել է 3 բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակվողական ներուժով՝ զրահատեխնիկայով, անձնակազմով։ Մոտ 60 դիակ թողել են դաշտում, մնացածն անհասկանալի է, թե ինչ վիճակում են։ Մեծ թվով զրահատեխնիկա՝ որը սարքին, որը խոցված, և գլխավոին ջախջախված մնացորդներն ուղղակի փախչել են դաշտից»,- ասաց նա։

Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտում այս պահին էլ հրթիռակոծություն կա, մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարված են հասցնում խաղաղ բնակիչներին։ «Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է ազատագրել, որոնց մասին արդեն հայտարարություն եղավ»,- ասաց նա։

Նա հավելեց՝ ծանր պատերազմ է, կարող են լինել հաջողություններ, բայց նաև նահանջներ ու դժվարություններ կարող են լինել։ «Երբ խոսք է գնում տասնյակ հազարավոր զորքի մասին, երբ խոսք է գնում Ադրբեջանի ամբողջ զինված ուժերի մասին, այդ թվում՝ ծովուժից, սահմանապահներից ու հատուկ ծառայություններից հավաքված բոլոր զորքերի միասնական հարձակման մասին, որը դու ջախջախում ու հետ ես շպրտում, մեկ-երկու դիրք աջ-ձախ կամ հետ-առաջը ոչինչ չի որոշում։ Սա այն խրամատային վիճակը չէ, երբ մեկ դիրք առաջը բան էր որոշում, լուրջ զորախմբերի մասին է խոսքը։ Երբ դիմացդ գալիս է 200 տանկ, պարզ է՝ 200 տանկի խնդիրը տասնյակ կլինոմետր է, ոչ թե մեկ-երկու կիլոմետր»,- ասաց Հովհաննիսյանը։

lragir.am/2020/10/07/586226/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail