Մեր զինված ուժերն այս պահին հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ժողովրդի վրա

Armenian military expert at the Ministry of Defense Artsrun Hovhannisyan

Մեր զինված ուժերն այս պահին հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ժողովրդի վրա

07.10.2020 | Ներքին կյանք | Lragir.am:

Մեր զինված ուժերն այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ժողովրդի ու զինված ուժերի բարձր մարտունակության ու համախմբման վրա։ Այս մասին լրագրողներին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես կուզեի հատուկ շեշտել, որ 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ շատ մեծ արագությամբ, շատերը կամավոր, չնայելով իրենց տարիքին, ներկայացել են, զինվորագրվել, կազմավորել նոր ստորաբաժանումներ և մարտի են նետվել։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք։ Մենք ինքնուրույն մեր մարտական գործողություները վարում ու հաղթանակները տանում ենք»,- ասաց նա

The Mountain Lions, the Artsakh Defense Army
Facebooktwitterredditpinterestlinkedinmail