Նախօրէին Արցախի Հիւսիսում Տեղի Ունեցած Մարտում Զոհուել Է Նաեւ Օպերային Երգիչ, Լիբանանահայ Գէորգ Հաճեանը
08 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
Նախօրէին Արցախի հիւսիսում տեղի ունեցած մարտում զոհուել է նաեւ օպերային երգիչ, լիբանանահայ Գէորգ Հաճեանը:
Գէորգն ընտանիքի հետ Հայաստան էր տեղափոխուել 2004 թուականին ու բնակութիւն հաստատել Պռօշեան գիւղում: Ողջ կեանքը ապրել է հայրենիքով, Արցախով։
Երգացանկում էլ դա կարեւոր տեղ էր զբաղեցնում։ Նրա ձայնը միշտ լսւում էր ոչ միայն համերգասրահների բեմերից, այլ Արցախեան առաջնագծի տարբեր զօրամասերում։
Ապրիլեանի օրերին էլ նրան կարելի էր տեսնել տարբեր հատուածներում, իր հայրենասիրական կատարումներով։ Այս անգամ նա որոշել էր գործի դնել ոչ միայն ձայնը, այլեւ՝ բազուկը։ Առաջին իսկ օրը կանգնած էր «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան իր զինակիցների կողքին, արդէն առաջին իսկ օրերին առաջնագծում էր, միացել էր իր դաշնակցական ընկերներին։ Ու երէկ նրա ձայնը լռեց, բայց յիշատկը միշտ վառ է մնալու։
asbarez.com/arm/377659/նախօրէին-արցախի-հիւսիսում-տեղի-ունեց/