Այդ տեխնիկան այլևս չկա, որպեսզի նույն ինտենսիվությամբ կիրառեն ադրբեջանցիները. Արծրուն Հովհաննիսյան

Այդ տեխնիկան այլևս չկա, որպեսզի նույն ինտենսիվությամբ կիրառեն ադրբեջանցիները. Արծրուն Հովհաննիսյան

08.10.2020 | Ներքին կյանք | Lragir.am:

Պատերազմի առաջին հինգ օրերի ընթացում Ադրբեջանի սպառազինության կորուստների տեմպերը չափազանց բարձր էին։ Հիմա մի փոքր անկում են ապրում, որովհետև այդ տեխնիկան այլևս չկա, որպեսզի նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Դրա փոխարեն հիմա լայնորեն կիրառվում է հրետանի։ Բայց այն, որ իրենք դա փորձում են լրացնել ու շարունակել այս ցեղասպան ու մարդասպան գործողությունները, դա ակնհայտ է։ Ինչքան կտևի ու ինչպես կտևի, բարդ է կանխատեսել»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի սպառազինության մեծ մասը ադրբեջանական սպառազինությունն է՝ խորհրդային, ռուսական արտադրության, որից օգտվում ենք նաև մենք։ «Բարձր տեխնոլոգիական տոկոսը պատկանում է իսրայելական սպառազինությանը։ Այդ նույն ոլորտում նաև կա թուրքական մասնաբաժինը։ Թուրքական մասնաբաժին կա նաև սովորական սպառազինությունների մեջ»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ հարիցին, թե կա՞ն տվյալներ՝ ինչո՞վ են հարվածել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Կա՞ տվյալ, որ այդ հարվածը կարող է հասցված լինել F16-ով։

«Ես այս պահին ինֆորմացիա չունեմ կոնկրետ օդային հարձակման նման միջոցի վերաբերյալ, դա լրացուցիչ հետաքննություն է պահանջում։ Բայց հիմնականում Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հարվածների են ենթարկվում հրթիռային տարբեր միջոցներից։ Դրանք հիմնականում 4 միջոցներ են՝ ավելի շատ մեկ-երկուսը՝ համազարկային կայաններ՝ Սմերչ, Պոլոնեզ, Կասիրգա, LAR 160, երբեմն իսրայելական բալիստիկ հրթիռ LORA: Դրանք հիմնական հեռահար միջոցներն են, որոնց հեռահարությունը օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ նման քաղաքները հրթիռակոծելու համար»,- հավելեց նա։

Albert Hovhannisyan – Soldier of the Artsakh Republic Defense Army

lragir.am/2020/10/08/586916/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail