ԴԱՒԱՃԱՆՆԵՐՈՒ ԱՄԵՆԱ ԽՍՏԻՒ ՊԱՏԻԺԸ ՊԷՏՔ Է ՎՃՌԵԼ – ԴԱՒԱՃԱՆՆԵՐՈՒ ԱՄԵՆԱ ԽՍՏԻՒ ՊԱՏԻԺԸ ՊԷՏՔ Է ՎՃՌԵԼ

The Defense Army of Republic Artsakh

ԴԱՒԱՃԱՆՆԵՐՈՒ ԱՄԵՆԱ ԽՍՏԻՒ ՊԱՏԻԺԸ ՊԷՏՔ Է ՎՃՌԵԼ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ

“Սիրելի հայրենակիցներ.

Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:

Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության կանչվեն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:

Դավաճանը Արցախում հանդիպել է Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ու Վանեցյանի հետ.

Posted by Серик Геворгян on Thursday, October 8, 2020

Soldier of the Artsakh Republic Defense Army

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի”:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail