Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը – Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան
11.10.2020 | Արցախ | Lragir.am:
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ Իսրայելը Ադրբեջանին հարձակողական զենք է վաճառում, որն օգտագործվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ միայն Իսրայելի իշխանությունը տեղյակ էր, որ դա օգտագործվում է ոչ թե պաշտպանության, այլ հարձակողական նպատակով, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում։ Դրա համար երբ Իսրայելի իշխանությունն ասաց՝ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքն է մարդկության հանդեպ։ Իհարկե, տեղյակ են և այսօր շարունակում են մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
«Տեղյակ են ոչ միայն Իսրայելի, այլ տեղյակ են նաև բոլոր իշխանությունները։ Եվ շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
lragir.am/2020/10/11/587760/