«Իրանց ոչխար զորքին ասեք, որ շատ ենք հանդիպելու». Սանամյանը հերքել է իր մահվան մասին Բաքվի սուտը
14 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյանի զոհվելու մասին ադրբեջանական կեղծիքը՝ հրապարակելով այն մերկացնող տեսանյութ:
«Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
armenpress.am/arm/news/1031580.html