Իրանն առաջին անգամ ուժգին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ խափանելով Ղարաբաղի վրա հարձակումը

Իրանն առաջին անգամ ուժգին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ խափանելով Ղարաբաղի վրա հարձակումը

13/Հոկտեմբեր/2020

Իրանն ուժգին հարված է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ դրանով իսկ խափանելով հարձակումը Ղարաբաղի վրա: Նյութը վերցրել ենք «Суть Вещей»-ի «YouTube»-յան ալիքից:

Մի քանի ժամ առաջ Իրանի տարածքում չդադարող ռմբակոծություններին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից ԻԻՀ պետական սահմանի խախտմանն ի պատասխան՝ իրանցի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի տարածքին:

Պարզվել է, որ դա շատ մեծ հետևանքներ է թողել Բաքվի համար, քանի որ Արցախի բանակի դիրքերում պլանավորված լայնամասշտաբ հարձակողական օպերացիան խափանվել է: Տվյալ պահին հայտնի է, որ Ադրբեջանի տարածքին մի քանի հրթիռահրետանային հարված է հասցվել, իսկ այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականները փորձել են կիրառել իսրայելական անօդաչու թռչող սարք «Կամիկաձեն»՝ այն թռցնելով Իրանի հետ ունեցած սահմանի վրայով, անօդաչու թռչող սարքին հարվածներ են հասցվել՝ հակաօդային պաշտպանության սարքավորումների միջոցով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդում ոչ կենդանի ուժի, ոչ էլ տեխնիկայի կորուստների մասին:

Ավելի վաղ Թեհրանը նախազգուշացրել է հակամարտության երեք կողմերին՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին՝ հայտարարելով, որ ցանկացած միջադեպ, որը կհանգեցնի ԻԻՀ սահմանների խախտմանը կամ երկրի տարածքը ռմբակոծությունների կենթարկի, անմիջապես պատասխան միջոցառումների պատճառ կդառնա:

Ինչպես ասում են, փորձանքը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

1or.am/?p=68240&l=am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail