Մահացել է Թուրքիայի միլլի մեջլիսի`իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր, թուրքերի ամենասիրելի «հայ» Մարգար Եսայանը
16 Հոկտեմբերի 2020 – Աշխարհ:
Մահացել է Թուրքիայի միլլի մեջլիսի`իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր, թուրքերի ամենասիրելի «հայ» Մարգար Եսայանը։
Գրող, հրապարակախոս Եսայանը մի քանի տարի է արդեն ինչ տառապում էր ծանր հիվանդությամբ։
Թե ինչպիսի գործունեություն էր ծավալում Եսայանը Թուրքիայում Հայկական հարցի վերաբերյալ, հուսամ գիտեք ինքներդ։
Հ.Գ. Մարգար Եսայանը 1915 թ. ապրիլին հայ մտավորականներին ձերբակալելու և մահվան աքսորելու ցուցակը կազմած հայ դավաճան Վահե Իհսանի (Եսայան-նրան «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանել է հայ անվանի վրիժառու Արշավիր Շիրակյանը) ժառանգներից է:
Արգամ Ա. Եղիազարյան
erkir.am/news/view/216878.html