Ռազմաճակատում մարտերը ինտենսիվ կերպով շարունակվել են. Ադրբեջանի ԶՈՒ-ն զգալի կորուստներ է կրել
17 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները հոկտեմբերի 17-ին ինտենսիվ կերպով շարունակվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»,- գրել է Հարությունյանը:
armenpress.am/arm/news/1031909.html