Տեսադիտարկման սարքերը ճշգրիտ արձանագրել են հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը
18 Հոկտեմբեր, 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է Ադրբեջանի զինուժը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարությունից:
Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։Video surveillance devices of the Artsakh Defense Army recorded the exact location and time of how the enemy launched an offensive in the direction of the Armenian positions in the early morning hours of October 18, violating the agreement for ceasefire.Рано утром 18 октября камеры видеонаблюдения Армии обороны Арцаха зафиксировали места с точными геолокационными данными и временем то, как азербайджанские войска, грубо нарушив достигнутое соглашение о прекращении огня, предпринимали атаку в направлении армянских позиций.
Posted by Shushan Stepanyan on Sunday, October 18, 2020
rmenpress.am/arm/news/1031973.html
Shushan Stepanyan