Մարտերը շարունակվում են, հատկապես թեժ է հարավում․ այսօր խոցվել է հակառակորդի 9 աթս
18.10.2020 | Ներքին կյանք |
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Նա ասել է, որ առավոտից հակառակորդը հարձակման է անցել հյուսիսում եւ հարավային ուղղությամբ։ Հարավային ուղղությամբ հատկապես թեժ է եղել, հակառակորդն այստեղ հարձակվել է երկու առանձին հատվածներում։
Մի հատվածում հակառակորդը ջախջախվել է եւ փախուստի դիմել, կրելով մեծ կորուստներ, մյուս ուղղությամբ որոշակի տեղաշարժեր ունեն։ Նա ասել է, որ հակառակորդն այսօր կիրառել է աթսներ, այսօր ժամը 20․30-ի դրությամբ խոցվել է 9 աթս, որից երկուսը՝ ՀՀ տարածքում։
Մարտերը շարունակվում են, հատկապես թեժ է հարավում, ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը
https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3341173892585414
Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը