Ամերիկահայերու Հաւաքած Մարդասիրական Բեռը Հասաւ Հայաստան
19 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
Ազրպէյճանի սկսած պատերազմէն Արցախի մէջ տուժած խաղաղ բնակիչներուն համար ամերիկահայ համայնքի հաւաքած մարդասիրական բեռով «Qatar airways» ընկերութեան օդանաւը Հոկտեմբեր 19-ին, Երեւանի ժամանակով ժամը 12:17-ին ժամանեց Հայաստան:
«Բեռնափոխադրումը ի վերջոյ հնարաւոր դարձաւ Քաղաքացիական օդափոխադրութեան կոմիտէի եւ ԱՄՆ հայ համայնքի հետեւողական ջանքերուն, շուրջօրեայ ու պահանջկոտ աշխատանքի շնորհիւ: Թուրքիոյ կողմէ նախորդ անգամ յարուցուած խնդիրներու մասին կոմիտէն տեղեկացուցած է «EUROCONTROL» անվտանգութեան կազմակերպութեան, համագործակցած է ԱՄՆ հայ համայնքին հետ«Qatar airways» ընկերութեան հետ: Այսօր կ՛արձանագրենք փաստը, որ մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը անցաւ Թուրքիոյ օդային տարածքով»,- նշած է Հայաստանի քաղաքացիական օդափոխադրութեան կոմիտէի նախագահ Տաթեւիկ Ռեւազեան:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը
Posted by Armenpress on Friday, October 16, 2020
yerakouyn.com/2020/10/19/ամերիկահայերու-հաւաքած-մարդասիրական/