«Կոյր Մի՛ Ըլլաք». Բողոքի Ցոյց՝ Հայաստանի ՄԱԿ-ի Գրասենեակին Մօտ

Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ ԶՈՒ

«Կոյր Մի՛ Ըլլաք». Բողոքի Ցոյց՝ Հայաստանի ՄԱԿ-ի Գրասենեակին Մօտ

19 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020

Բազմաթիւ քաղաքացիներ Մատենադարանի տարածքէն քայլերթով գացած են դէպի Հայաստանի մէջ ՄԱԿ-ի գրասենեակ. անոնք բողոքի ցոյց կ՝ընեն ընդդէմ Ազրպէյճանի եւ Թուրքիոյ յարձակումներուն։

Ըստ Armenpress.am-ի՝ անոնց միացած են նաեւ դերասաններ ուրիշներ: Մասնակիցները կը պահանջեն, որ ՄԱԿ-ը համապատասխան արձագանգ տայ Արցախի մէջ թուրք-ազրպէյճանա-ահաբեկչական յարձակումներուն։

«Այս ցոյցով կը փորձենք մեր ձայնը բարձրացնել, որպէսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջապէս արթննան: Պէտք է աշխարհը վերջապէս հասկնայ, որ ամէն ինչ քարիւղով, կազով ու զէնքով չի լուծուիր: Մենք նաեւ պէտք է հասկնանք, թէ ներկայացուցիչները ինչու չեն այցելեր Գորիս, Վարդենիս»,- այս մասին լրագրողներու հետ զրոյցի ընթացքին ըսած է դերասան Ռաֆայէլ Երանոսեանը եւ ընդգծած, որ անհրաժեշտութեան պարագային ցոյցերը շարունակական պիտի ըլլան:

Ան նշած է, որ իրենք նամակ ուղարկած են, ուր նշուած են բոլոր պահանջները, սակայն պատասխան չեն ստացած:

Շարժման մասնակիցները կը բացականչեն. «Ճանաչում», «Կոյր մի ըլլաք», «Էրտողան, ահաբեկիչ», «Իջէք ներքեւ» եւ այլն:

ՄԱԿ-ի գրասենեակի մօտ առաւօտէն հաւաքուած են նաեւ արցախցի կանայք` իրենց երեխաներուն հետ: Անոնց հետ, 17:00-ին, ըստ նախնական համաձայնութեան, հանդիպում պիտի ունենայ կառոյցի ղեկավար Շոմպի Շարփը:

Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ ԶՈՒ


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը

Posted by Armenpress on Friday, October 16, 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը

yerakouyn.com/2020/10/19/կոյր-մի՛-ըլլաք-բողոքի-ցոյց՝-հայաստա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail