Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ
20 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Խուդաֆերինի կամ Խոդա Աֆարինի ջրամբարն արհեստական լիճ է Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին: ԻԻՀ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետր, իսկ Արցախի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր:
armenpress.am/arm/news/1032201.html