Համառ մարտեր են Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ. դիվերսիոն խմբերը շպրտվում են ելման բնագծեր
23 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համառ մարտեր են ընթանում Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը։
Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:
armenpress.am/arm/news/1032517.html