Մեր միակ երաշխիքը մեր բանակն է
23.10.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Christian Solidarity International-ը հանձնագիր է ներկայացրել, որով կոչ է անում Շվեյցարիայի դաշնային խորհրդին առաջնային ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության պաշտպանությանը: Հանձնագիրն ուղղված է ԱԳ նախարար Իգնասիո Կասիսին:
Առաջնահերթ ուշադրություն դարձնել ցեղասպանության կանխմանը եւ արագ մարդասիրական օգնություն հասցնել հայ բնակչությանը:
2. Արգելել շվեյցարական ռազմական տեխնիկայի տրամադրումը հակահայկական կոալիցիային:
3. Ճանաչել ոչնչացման սպառնալիքի տակ հայտնված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Այս կապակցությամբ մեկնաբանության համար դիմել ենք Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանին (Շվեյցարիա)
– «Նեյշնլ սոլիդարիթի ինտերնեշնլ»-ը միջազգային կազմակերպություն է, որը Ամերիկայում և Անգլիայում ի նպաստ է գործում թե քրիստոնեական, թե հայկական խնդիրներին: Եթե տեսել եք՝ երեք կետ է, որոնք ուղղված են շատ հստակորեն Շվեյցարիայի ԱԳ նախարարին: Առաջինը՝ մեծ ուշադրություն դարձնել ցեղասպանության կանխարգելմանը և ամեն ինչ անել, որպեսզի հումանիտար օգնություն հասցվի տուժած ժողովուրդներին: Չի նշվում, որ միայն հայերին: Երկրորդը՝ կանխել, որ շվեյցարական ռազմամթերքը փոխադրվի հակահայկական կոալիցիային, այսինքն Ադրբեջանին և Թուրքիային, և երրորդ՝ ապահովել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն այս պահին վտանգի մեջ է: Այսինքն սա նախաձեռնություն է ոչ կառավարական կազմակերպության կողմից:
Ինչ վերաբերում է նրան, որ նմանատիպ նախաձեռնություն լինի պատգամավորների, հայ-շվեյցարական բարեկամական խմբի անդամների կողմից, ապա դա արդեն հանձնագրերով չի լինելու, լինելու է հենց խորհրդարանում:
Շվեյցարիայի խորհրդարանում նախատեսվում է նման նախագիծ դնել շրջանառության մեջ: Օրինակ, այդ առումով Ֆրանսիան բավական ակտիվ է:
Չեմ կարող խոսել դրա մասին: Իմիջիայլոց, ափսոսում եմ, որ Ֆրանսիայում խնդիրները պետք եղած ձևով առաջ մղելուց առաջ դրա մասին տեղեկություն տրվեց:
Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի արձագանքը Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիային:
Իհարկե, մենք ուրիշների դիվանագիտական թիկունքի կարիքն ունենք: Այլ բան է, որ այդ թիկունքը մենք ստանալու ենք: Ես ավելի վաղ էլ ասել էի, որ մեր միակ երաշխիքը մեր բանակն է: Մենք չենք կարող սպասել որևէ մեկի կողմից զինադադարի երաշխիք: Մենք ոչ մեկից որևէ բան չենք կարող ակնկալել: Եթե մենք պարտվեցինք, պարտվելու ենք: Բայց մենք հաղթելուց բացի ուրիշ ելք չունենք, և իրականության մեջ դա անհնար չէ:
Մերոնք կազմակերպված են և շատ հստակ, փորձառու, երկարաշունչ բանակային կոնցեպտի մեջ են: Մերոնք շատ լավ գիտեն տարածքը, գիտեն, թե որտեղից կարելի է դիմացինին սպասել, երբ որոշել, որ նա արդեն տկարացել է և ինչպես անել, որ նրանց վտանգը ոչնչացվի:
lragir.am/2020/10/23/591946/