Ռազմական գործողությունների ընթացքում հարավային ուղղությամբ հայկական ուժերը Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում
23 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում հարավային ուղղությամբ հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»,- գրել է Ստեփանյանը:
Press secretary of the Minister of Defence Shushan Stepanyan
armenpress.am/arm/news/1032570.html