ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

Trump announces about progress in NK talks

ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

23 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի: Այս երկրում շատ հայեր են ապրում, նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց», – ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ, Թրամփը պատասխանել է. «Չեմ ուզում խոսել»:

https://www.facebook.com/watch/?v=646590916012468&t=7

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

armenpress.am/arm/news/1032574.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail