Պուտինը գերադասում է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը, ինչն ուղղակի կապվում է կարգավիճակի սկզբունքին հետ․ Շահան Գանտահարյան
24-10-2020 00:00:45 | Լիբանան | Մեկնաբանություն:
Ռուսաստանի նախագահի հայտարարութունում ամենաէական բաժինը հակամարտության ակունքի բնութագրումն է,- «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում մեկնաբանում է քաղաքագետ Շահան Գանտահարյանը։
Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում որոշ ընդգծումներ է բովանդակում։ Երբ ՌԴ-ի նախագահն ասում է որ հույս ունի, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասնաբար կգործի, դա առաջին հայացքից ուղերձ է Վաշինգտոնին միջնորդական ճիգերը համակարգելու Մոսկվայի հետ։ Ըստ էության սակայն ենթաուղերձը Անկարայի
ն է ուղղված, որն անվերջ ձգտում է դեր վերցնել կարգավորման գործընթացում։ Վաշինգտոնից ազդեցիկ համագործակցություն ակնկալելով Մոսկվան փակում է մեծ դուռը Անկարայի դիմաց, սակայն բաց լուսամուտ է թողնում առանց մանրամասնելու։ Նա ակնարկ է արել բոլոր կողմերի համաձայնությամբ միջնորդական ձեւաչափում փոքր փոփոխություն անելու հնարավորության մասին։ Սակայն հավելել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Արցախի հարցում չեն համընկնում։
Խառն ուղերձների բաժիններ էլ կան հայտարարությունում։ Պուտինը խոսում է Ադրբեջանի կորցրած տարածքների մասին՝ առանց ճշտելու տարածքների աշխարհագրությունը, ակնարկում է Ադրբեջանի տարածքների զգալի մի մասին։
Քաղաքականորեն ակնկալելի է կողմերի հետ հավասար բարեկամություն կամ գործընկերություն ներկայացնելու մոտեցումը թե՛ միջնորդական եւ թե՛ հետագա խաղաղապահ առաքելության ենթահողը ձեվավորելու առումներով։
Շահան Գանտահարյանի կարծիքով, ամենաէական բաժինը նախագահ Պուտինի հայտարարության վերաբերում է հակամարտության էության, ակունքների բնութագրմանը։ Այստեղ ուղղակի համընկնում կա ռուսական եւ հայկական քաղաքական փիլիսոփայական մոտեցումների։ Հակամարտությունը ունի ազգային էություն եւ սկսվել է, երբ հայերը ինչպես Սումգայիթում, այնպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ենթարկվել են դաժան հանցագործությունների։ Ավելի՛ն։ Պուտինը տեղին է համարել հիշել նաեւ պատմական ողբերգությունըհ որին ենթարկվեց հայ ժողովուրդը։ Այստեղ Բաքուն մեղադրվում է էթնիկ զտում,
իսկ սեպտեմբերյան պատերազմը հրահրած Անկարան՝ Ցեղասպանություն գործադրելու հանցանքներով։ Թուրքիայի հավելումը Պուտինի կողմից ուղղակի դատապարտանք է պատերազմ հրահրելու, կառավարելու եւ ամբողջովին ներգրավվելու առումով։
Հակամարտության ակունքային բնութագրումը այսպես ձեւակերպելով, էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը հիշելով՝ Պուտինը փաստորեն գերադասում է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։ Սա արդեն կարծում եմ ուղղակի կապվում է կարգավիճակի սկզբունքին հետ։
nt.am/am/news/291621/