Արցախը լիարժեք իրավունք ունի թիրախավորելու Ադրբեջանի նավթահորերը, ընդհուպ՝ Բաքու-Ջեհյանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News – Շաբ, 10/24/2020 Պատերազմ:
Ռազմական փորձագետ, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Արթուր Եղիազարյանը նշում է՝ բլից-կրիգով «Կայծակի առագութեամբ» -արագ հաջողության հասնելու Ադրբեջանի նպատակը պաշտպանական բանակը հաջողությամբ կանխել է:
«Ադրբեջանը պատերազմի 1-ին օրերին, ըստ որոշ աղբյուրների, 100-150 հազար անձնակազմ է տարել առաջնագիծ: Այժմ նա լուրջ կորուստներ ունի, 1-ին օրերի պես լուրջ գրոհներ չի կարողանում կազմակերպել: Բայց նրանք գուցե պահեստային զորքեր ունենան, մտածեն՝ մեր զգոնությունը թուլացնեն, որ հետո նորից կտրուկ գործողության անցնեն»,- 24News-ի հետ զրույցում ասել է Եղիազարյանը:
Ռազմական փորձագետն այն համոզմանն է, որ թշնամական զորքերը եթե թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանն ու անթույլատրելի զենքեր կիրառում, ապա պաշտոնական Ստեփանակերտը լիարժեք իրավունք ունի թիրախավորելու Ադրբեջանի նավթահորերը, ընդհուպ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը:
Մանրամասները՝ տեսանյութում։
24news.am/news/130953?