Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն խումբ. ՔԱՐՏԵԶ

Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն խումբ. ՔԱՐՏԵԶ

24 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 24-ին ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն ընթացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը սկսել է մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ, թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսել են ուժգին հրետանային հարվածներ հասցնել և եղել է փոխհրաձգություն։ Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից հյուսիսային հատվածներում՝ անտառներում և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն այդ հատվածում մարտերը դիվերսիոն խմբերի դեմ դեռ շարունակվում են։

«Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակվողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով, կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են և հետ են շպրտվել, որոշ վայրերում հակառակորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահային տեխնիկա»,- ասաց Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/watch/?v=350797306195343&t=11

We greet you, Welcome to hell, Welcome at Boiled Boiler, The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

armenpress.am/arm/news/1032670.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail