Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը – Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել

Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը – Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել

25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Թրամփն ասել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում:

«Հայերն անհավանական մարդիկ են, նրանք սաստիկ ուժով կռվում են, և դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել, որովհետև գիտեք, որ հայերը դժվարությունների մեջ են: Երեկ Օհայոյում ես տարբեր կանգառներ ունեցա: Այնտեղ հայերի մեծ խումբ կար՝ իրենց դրոշներով և ոգով: Եվ խնդիրներները, որ նրանք ունեն՝ մահերը, մարտերը և մնացածը… ամեն ինչ լավ է լինելու, ես դա անվանում եմ հեշտ դեպք: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել»,- ասել է Թրամփը:

We greet you, Welcome to hell, Welcome at Boiled Boiler, The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

armenpress.am/arm/news/1032727.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail