Հատուկ գործողությունն Արցախում չի հակասում զինադադարին եւ պետք է անհապաղ իրականացվի

The Lions of the Mountain - The Republic Artsakh defense army

Հատուկ գործողությունն Արցախում չի հակասում զինադադարին եւ պետք է անհապաղ իրականացվի

26.10.2020 | Ներքին կյանք |

Վաշինգտոնում ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արդյունքում այսօր ժամը 8-ից հայտարարվել է զինադադար, որի պայմանները շարունակելու են քննարկվել հոկտեմբերի 29-ին Ժնեւում, Մինսկի խմբի համանախագահների եւ ՀՀ եւ Բաքվի ԱԳ նախարարների բանակցություններում:

Հայտնի չէ, թե ինչ պայմաններ է առաջ քաշել հայկական կողմը: Ալիեւը նախորդող օրերին երկու անգամ հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել կրակը պայմանով, որ այսպես ասած ելման դիրք է համարվելու ներկայիս շփման գիծը:

Միեւնույն ժամանակ, մի քանի օր շարունակ ադրբեջանական հրոսակների խմբերը, հաճախ հայկական բանակի համազգեստով, թափանցում են Արցախի բնակավայրեր, տներ այրում, թալանում, դիմադրության դեպքում ցրվում մոտակա անտառները:

Մոտ 7000 զոհ տված, զրահատեխնիկայի եւ օդուժի մեծ մասը կորցրած Ադրբեջանի համար ներկայում խնդիր է ռազմական գործողոթյուններ վարելը, այդ պատճառով նա անցել է մի կողմից դիվերսիոն թափանցումների մարտավարությանը, մյուս կողմից՝ կրակը դադարեցնելու պատրաստակամություն հայտնելուն, եղածը չկորցնելու եւ իր հանրությանը «հաղթանակ» ցույց տալու համար: Ալիեւը նաեւ խոստովանել է, որ Բաքվի վրա ճնշում է գործադրվում այդ հարցով: Ճնշման մասին հայտարարել էր նաեւ ԱՄՆ նախագահի Ազգայինանվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, ով վաշինգտոնյան բանակցություններին հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է հրադադարին, դրան են դրդում Ադրբեջանին:

Այս ամենը Ալիեւին ստիպում են գնալ կրակի դադարեցմանը, թեեւ դա ներկայում կախված է նաեւ Ռուսաստանից ու Թուրքիայից, որոնց կարող է ձեռնտու չլինել «ամերիկյան» զինադադարը: Չնայած զինադադարին, Բաքուն առավոտից մի քանի անգամ խախտել է այն եւ կրկին հարձակում ձեռնարկել Արցախի հարավ-արեւելյան հատվածում:

Միեւնույն ժամանակ, անկախ զինադադարի ճակատագրից, Արցախի ԱԱԾ եւ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն աշխարհազորի հետ միասին պետք է անհապաղ իրականացնեն անձնագրային ռեժիմի ստուգման գործողություն: Դա չի հակասում զինադադարի պայմանավորվածությանը, ավելին՝ դրա իրագործման պայմանն է: Հրոսակախմբերը պետք է կամ ոչնչացվեն, կամ հեռանան Արցախի տարածքից:

The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

lragir.am/2020/10/26/592957/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail