Արցախի պաշտպանական բանակի հրամանատարության առաջ դրված է խորտակիչ հակահարվածի ճիշտ պահն ընտրելու եւ իրականացնելու խնդիր

Վերը աստուած, վարը հայկական բանակ - Լեռնային առիւծները, արցախի պաշպանութեան բանակը

Էրդողանի եւ Ալիեւի առաջարկը Պուտինին. Արցախի ՊԲ հակահարվածը

28.10.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Թուրքիան արցախյան հարցում ունի «կարմիր գծեր», որոնք չի կարող անցնել՝ սերունդները ինձ չեն ների դրա համար, հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը, նշելով, թե այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Էրդողանը պատերազմի ընթացքում արդեն երկրորդ անգամ իր նախաձեռնությամբ զանգահարել է Պուտինին, ու ինչպես ինքն է ասում՝ նրան առաջարկել է միասին լուծել Արցախի հարցը, Պուտինը թող խոսի Փաշինյանի հետ, ինքն Ալիեւի հետ կխոսի:

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Էրդողանի հետ զրույցում չի քննարկվել բանակցային գործընթացին Թուրքիայի ներգրավվածության հարցը: Այլ կերպ ասած, Պուտինը մերժել է Էրդողանի առաջարկը, իսկ գուցե նաեւ խնդրանքը, եթե բանը հասել է «կարմիր գծերի» մասին խոսելուն: Բանն այն է, որ դրանց մասին, դրանք անցնելու անհնարինության մասին Էրդողանի խոսքն այլ բան չէ, քան ստեղծված իրավիճակում «դեմք փրկելու» ակնկալիք Պուտինից:

Բանն այն է, որ թուրքական հրամանատարությամբ եւ հատուկջոկատային ու օդային աջակցությամբ պատերազմի ելած ադրբեջանա-ահաբեկչական կոնտինգենտը, ունենալով տարածքային որոշակի առաջխաղացում հարավում, այդուհանդերձ չունի ռազմավարական ներուժ պարունակող որեւէ ամրապնդում, որը թույլ կտա խոսել Թուրքիային քաղաքական ամուր դիրքից:

Ավելին, Անկարան կանգնել է մի վիճակում, երբ ստիպված է պատերազմի մասնակցել ավելի ու ավելի բաց դեմքով, ինչը բերելու է քաղաքական նոր խնդիրների: Փաստացի, հայկական բանակը ստիպել է, որպեսզի Էրդողանը խոսի «դեմքը փրկելու» անհրաժեշտության մասին, արդարանալով Պուտինի առաջ:

Դրան զուգահեռ, Բաքվի ղեկավար Ալիեւը շնորհակալություն հայտնելով Էրդողանին աջակցության համար, միաժամանակ խոսել է նաեւ Մոսկվայից հրավեր ստանալու դեպքում Հայաստանի հետ առանց նախապայմանի բանակցելու պատրաստակամության մասին: Ալիեւը հիշեցրել է, որ շատ է մասնակցել այդպիսի բանակցության՝ Հայաստանի նախկին ղեկավարների հետ, բայց Փաշինյանի գալով ամեն ինչ փոխվել է:

Ալիեւը այդպիսով նկատի ունի թերեւս այն, որ Բաքուն պատրաստ է վերադառնալ Մոսկվայի գերակայության տիրույթ: Ալիեւը փորձում է խաղա՞լ, թե՞ իսկապես ազդակ է հղում Պուտինին, անշուշտ միարժեք ասելը դժվար է, սակայն Էրդողանի «դեմք փրկելու» ակնարկի ֆոնին Ալիեւի «փրկվելու» ազդակը դառնում է բավական խորհրդանշական:

Դա տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախօրեին հղած ուղերձի ֆոնին, որում նա արել է բավական բազմիմաստ մի արտահայտություն՝ Արցախի պաշտպանական բանակի հրամանատարության առաջ դրված է խորտակիչ հակահարվածի ճիշտ պահն ընտրելու եւ իրականացնելու խնդիր: Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը շեշտել էր, որ ՊԲ-ն ունի այդ խնդիրը լուծելու թե կարողություն, թե բավարար սպառազինություն:

Ուշադրության է արժանի, որ այդ ֆոնին դրսեւորվում են «դեմք փրկելու» խնդիրները Էրդողանի եւ նրա մահապարտի վերածված Ալիեւի մոտ:

1. Արցախի այժմու հերոսներէն`Ալպերթ Յովհաննիսեան (գործ՝ Արին Չէքիճեանի)

lragir.am/2020/10/28/593858/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail