Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Հովհաննիսյան

Armenian military expert at the Ministry of Defense Artsrun Hovhannisyan

Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Հովհաննիսյան

28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ առաջնագծի որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը, կարծես թե, հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պաշտոնապես հայտարարել ենք դրա մասին, որ այո, որոշ ուղղությունների վերահսկողությունը, կարծես թե, Ադրբեջանը լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Այս կապակցությամբ հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ և հետևանքներ է ունենալու, այլ նաև տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար:

We greet you, Welcome to hell, Welcome at Boiled Boiler, The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

armenpress.am/arm/news/1033098.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail