ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՍԱԼԱ-Ի 1982թ.-Ի ԱՆԿԱՐԱՅԻ «ԷՍԵՆԲՈՂԱ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՐԱՎՄԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ «ԿԱՐԻՆ- ԷՐԶՐՈՒՄ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՍԱԼԱ-Ի 1982թ.-Ի ԱՆԿԱՐԱՅԻ «ԷՍԵՆԲՈՂԱ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՐԱՎՄԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ «ԿԱՐԻՆ- ԷՐԶՐՈՒՄ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բացահայտումը կատարվել է İHD-ՄԻՀ-ի՝ …Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից, որը պայքարում է ռասիզմի ու խտրականության դեմ

NEW EVIDENCES ON ASALA “KARIN-ERZURUM” OPERATION ON THE INTERNATIONAL “Esenboğa” AIRPORT OF ANKARA (August 7 1982) & LEVON EKMEKJIAN TRIAL
The Press conference and communique of İHD (The Human Rights Commission of Turkey), (A Commission against racism and discrimination).
—————

ԱՍԱԼԱ-Ի ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԵՐՈՍ ԼԵՎՈՆ ԷՔՄԵՔՋՅԱՆԻ ԱՃՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻՑ ՓԱՐԻԶ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ İHD-ՄԻՀ-Ի ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Կոստանդնուպոլիս (Իստամբուլ).
Հինգշաբթի, տեղական ժամով 15:00-ին, կայացավ Մարդու իրավունքների հանձնաժողովի (İHD-ՄԻՀ) ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Մամուլի ասուլիսի ընթացքում İHD-ՄԻՀ-ի ներկայացուցիչները փաստավավերագրական նյութեր և պատկերներ ցուցադրելով, լրագրողներին և ներկա հանրության հանգամանորեն լուսաբանեցին, ըստ իրենց «սովորականից ավելի երկար», շուրջ երկու տարի տևած Լևոն Էքմեքջյանի աճյունները Թուրքիայից փոխադրելու իրենց աշխատանքների մանրամասնությունների մասին և ապա ասուլիսի ավարտին հրապարակեցին ՄԻՀ-ի ավելի զգայացունց հայտարարությունը:
————–

ՄԻՀ-ը նշվում է.
Հանրության ենք ներկայացնում 1982 թ. օգոստոսի 7-ին, Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանի գրավման ԱՍԱԼԱ-ի մարտական գործողության ընթացքում վիրավորված ու ձեռբակալված և ապա 1983թ.-ի հունվարի 29-ին մահապատժի ենթարկված Լևոն Էքմեքջյանի աճյունները, իր մոր և եղբոր պահանջով Փարիզ փոխադրության թղթածրարի մանրամասնությունները:

– Հանձնակատար փաստաբան՝ Էրեն Քեսքինը, հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության նախարարության դիմումից և թույլտվությունից սկսած Լևոն Էքմեքջյանի աճյունների փոխադրման իրենց աշխատանքը տեվել է սովորականից ավելի երկար, շուրջ երկու տարի: Փաստաբան Քեսքինը հայտարարել է, որ 1983 թ.-ին Լևոն Էքմեքջյանի դատավարությունն ու մահավճիռը կատարվել է Թուրքիայի1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված ծայրահեղական պայմաններում, խախտելով ամբաստանյալի ամենատարրական իրավունքները: Փաստաբանը հիշեցրել է, որ Լևոն Էքմեքջյանի գործի բոլոր ընթացքը, դատավարությունից սկսած մինչև մահավճռի որոշման կայացումը և մահավճռի գործադրումը կատարվել է սրնթաց արագությամբ և խունտայի պայմաններում:

– Մարդու իրավունքների հանձնաժողովի (İHD-ՄԻՀ) նախագահի տեղակալ՝ Մերալ Չիլդիրը հայտարարել է, որ Լևոն Էքմեքջյանի մահվճիռի որոշումը եւ գործադրումը անտեսում էր նույնինքը, Ահմետ Կենան Էվրենի 1980-ի խունտայի՝ ռազմական հեղաշրջման պայմաններում գործող օրենքները: Չիլդիրը հավելել է, որ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի գործողության մանրամասնությունները Թուրքիյում երկար ժամանակ համարվել են «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ» և միայն տարիներ հետո այդ մասին տեղի են ունեցել բացահայտումններ:

İHD-ՄԻՀ-ը հաստատում է, որ Լևոն Էքմեքջյանի մահավճիռը եւ մահավճռի կիրառումը, ոչ միայն Մարդու իրավունքների միջազգային նորմերն էր ոտնահարում, այլ նույնիսկ Թուրքիայի բռնապետական կարգերի օրենքները: Չկա՛ր փաստաբանը: Չկար պաշտպանվածությո՛ւն: Միակ պաշտոնական փաստաթուղթը այն է, որ փաստաբանների բացակայության պայմաններում նույնիսկ, Լևոն Էքմեքջյանը բողոքարկել է դատարանի որոշումը: Սակայն Էքմեքջյանի մահապատժի որոշումը կայացել է արագությամբ և նույն արագությամբ գործադրվել է մահապատժը:

– İHD-ՄԻՀ-ի հայտարարությունից պարզվում է, որ երկրի գերագույն պետական կառույցը՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդը, Լեւոն Էքմեքջյանի մահվան վճիրը գործադրելու որոշումը կայացրել է 1983 թ.-ի հունվարի 28-ին, թիվ B.29 փաստաթղթով եւ ժամեր անց, նույն գիշեր, հունվարի 29-ի վաղ առավոտյան շտապ կերպով մահապատիժը գործադրվել է:

– İHD-ՄԻՀ-ի հայտարարությունը խիզախորեն նշում է, որ թուրքական խունթայի իշխանության օրերում, ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՍԵՑՎԵԼ ԷԻՆ մահավճիռների գործադրումը, սակայն, այո, Լեւոն Էքմեքջյանի դեպքում հայտնի է դառնում, որ ֆաշիստական խունթայի համար, կար «ահաբեկիչներ», բայց կար նաև՝ «հայ ահաբեկիչներ»:

– İHD-ՄԻՀ-ի հայտարարությունը բացահայտում է մի այլ կարևոր փաստ նշելով, որ առաջին անգամ 2004 թ. CNN Turk-ը հեռարձակել «ԵՍ ԱՅՆՏԵՂ ԷԻ» վավերագրական նկարահանումների մի շարք, որտեղ ««ԷՍԵՆԲՈՂԱՅ»-Ի ՀԱՐՁԱԿՈՒՄԸ» բաժնում, ԱՍԱԼԱ-ի գործողության ընթացքում մի կին պատանդ, որ իրողության ականատեսն է եղել հաստատում է, որ երբ նա կարողացել է ջարդելով մի ապակի փախչել պատանդի կարգավիճակից, ավտոմատ զենքերը ակնթարթորեն սկսել են աշխատել և որ ի՛նքը աչքի- աչքի է եկել ոստիկանության հետ: ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ԷՐ, ՈՎ ԿՐԱԿԵԼ Է ՆՐԱ ՎՐԱ:

İHD-ՄԻՀ-ը եզրակացրել է, որ ուրիշ ինչպե՞ս բացատրել հարցերը: Հանգուցյալը մահացել է, սակայն ճշմարտությունը պետք է բացահայտել, որն ինքնին մարդու իրավունք է՝ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՄԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ», ինչը արդեն մաս է կազմում Միջազգային օրենքին եւ Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային:

Եվ դա Թուրքիայում, այդ իրավունքները պետք է կյանքի կոչվել, նշում է İHD-ՄԻՀ-ի հայտարարությունը:
Հավելենք, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը, The Human Rights Association (թրքերենով İnsan Hakları Derneği, İHD) Թուրքիայում հիմնադրվել է 1986 թվականին: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Անկարայում:
——
Պատկերներում.
– Լևոնի աճյունները դուրս է բերվում գերեզմանից: Ներկա են ՄԻՀ-ի ներկայացուցիչները:
Լևոն Էքմեքջյանի աճյունները դուրս է բերվում գերեզմանից  Ներկա են ՄԻՀ-ի ներկայացուցիչները
– ՄԻՀ-ի ներկայացուցիչները Լևոնի աճյունները տեղադրվում են հատուկ սպիտակ տոպրակներում:
ՄԻՀ-ի ներկայացուցիչների վերահսկողությամբ, Լևոն Էքմեքջյանի աճյունները հայկական ավանդույթի համաձայն, տեղադրվում է դագաղում

-ՄԻՀ-ի ներկայացուցիչների վերահսկողությամբ, Լևոնի աճյունները հայկական ավանդույթի համաձայն, տեղադրվում է դագաղում:

– Անկարա, Ապրիլ 24, 2014թ., ցուցարարները հարգում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, Լևոն Էքմեքջյանի, Հրանտ Դինքի, Սեւակ Բալըքչըի պատկերները պարզած:

http://www.demokrathaber.net/…/ihd-levon-ekmekciyan-yasalar…
http://www.imctv.com.tr/idam-edilen-ekmekciyanin-cenazesi-…/
http://bianet.org/…/170875-levon-ekmekciyan-in-cenazesi-32-…
http://www.etha.com.tr/…/levon-ekmekciyan-acil-bir-sekilde…/

https://www.facebook.com/ASALA-ԱՍԱԼԱ-642124002600774/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail