Ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային. Արայիկ Հարությունյանը Շուշիից տեսաուղերձ է հղել

The President of the Artsakh Republic Arayik Harutyunyan

Ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային. Արայիկ Հարությունյանը Շուշիից տեսաուղերձ է հղել

29 հոկտեմբերի, 2020, 19:50 Հասարակական

Պատերազմը ընթանում է Շուշիի տակ, մենք խիստ կարիքը ունենք ՕԳՆՈՒԹԵԱՆ, մեզ այսօր հարկաւոր է, մեր օդը բակեն եւ մեր հրատանին աշխատի եւ օգութիւն գայ առաջին հերթին հայաստանի զօրքով:

Հիմայ եթէ պիտի չի օգնէք, ապա երբ է ժամանակը օգնելու:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով, որում Արցախի նախագահը շեշտել է, որ առաջիկա օրերին պետք է բեկում մտցնել ճակատում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հավատում է հայ ժողովրդի հաղթանակին ու կոչ արել միավորվել, կռվել ու պատժել թշնամուն: Ներկայացնում ենք Արցախի նախագահի ուղերձը.

https://www.facebook.com/watch/?v=676209156661822&t=193

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում ապրող իմ լավ բարեկամներ: Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորվածխ է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5:

Եվ թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը:

Իմ կյանքում առաջին անգամ ես եղել եմ Շուշիում 1992 թվականի մայիսի 8-ին և առաջիններից եմ եղել, որ մտել եմ Ղազանչեցոց եկեղեցի, համբուրել եմ խաչը:

Այսօր համբուրել եմ խաչը, աղոթել եմ, մոմ եմ վառել հանուն մեր հաղթանակի: Իրականում ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, իրականում ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային:

Դրա համար մեզ պետք է միավորվել, դրա համար պետք է կռվել, դրա համար պետք է պատժել թշնամուն: Բայց դրա համար պետք է նաև ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, հակառակը:

Նորից կրկնում եմ՝ հավատում եմ մեր հաղթանակին:

Եվ օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և պետք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասներում:

Եկեք միավորվենք և միասին կռվենք: Իհարկե, հասկանում ենք, գիտակցում ենք ամեն ինչ, բայց եկեք նաև մեր ամենամեծ առաքելությունը կատարենք, հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի, հանուն մեր սերունդների:

Հաղթանակը մերն է լինելու, համոզված եղեք, ես հավատում եմ մեր հաղթանակին»:

Արայիկ Հարությունյանը տեսաուղերձին կից նաև գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։

Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:

Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:

Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը»:

artsakhpress.am/arm/news/134643/es-havatum-em-or-ays-orery-linelu-en-bekumnayin-arayik-harutyunyany-shushiic-tesauxerdz-e-hxel.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail