ժողովուրդ ջան, կամ մենք հավատում ենք բանակին, կամ չէ։ Կամ մենք հավատում ենք հաղթանակին, կամ չէ
Մեր հայկական ՖԲ-ն ի՜նչ խուճապի սիրահար ա։ Թե բա Շուշին…
30.10.2020 | Ներքին կյանք |
ՔՈ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ա, բայց մեր հայկական ՖԲ-ն ի՜նչ խուճապի սիրահար ա՜։ Թե բա Շուշին… Ժողովուրդ ջան, կամ մենք հավատում ենք բանակին, կամ չէ։ Կամ մենք հավատում ենք հաղթանակին, կամ չէ։ Եթե մենք չենք հավատում հաղթանակին, արդեն էս գլխից պարտված ենք։ Ես հավատում եմ մեր բանակին։
Իսկ ով չի հավատում, վաղը թերևս գլուխը կախ ման գալու առիթ կունենա։ Արկադի Կարապետյանը (Ագոն)՝ Արցախի ինքնապաշտպանական զորքերի առաջին հրամանատարը, հմուտ, անվախ զինվորական ա, ինքը գիտի՝ ինչ խոսել, ինչ՝ չէ։
Եթե Արցախն անառիկ ա, ապա Շուշին էդ անառիկության հիմքերից մեկն ա։
Իսկ ընդհանուր առմամբ, ընկերներիցս մեկի ջոկատը, որին դուք էլ շատ լավ ճանաչում եք, Շուշիից տասնյակ կմ հարավ օրերս մի կարևոր բարձունք ա գրավել։ Ու դեռ առաջ ա գնալու։ Ի՞նչ Շուշի։ Հա, մանր-մունր դիվերսիոն ջոկատներ կգան ու ոնց եկել են, նենց էլ կգնան կամ կընկնեն անհավասար մարտում։
Ճակատի տարբեր կետերից լավ լուրեր են գալիս ու, թերևս, ստանդարտ դարձած 2-3 օրվա լագով բոլորս կիմանանք դրանց մասին։
Բայց որ մտնում ես ՖԲ, մի նենց ողբ ա, նենց մի դուդուկ ա միացրած, ոնց որ արդեն ձեր թաղերին են հասնում, տնաշեններ։
Եվ ընդհանրապես, ով տենց յաման մտածում ա Շուշիի մասին ու ով ոչ մի կերպ չի համակերպվի դրա հետ, ի՞նչ գործ ունի ՖԲ-ում ։))) Ես դեռ չեմ խոսում Եվրոպական երկրների մայրաքաղաքների մատույցներում խրամատավորվածներից։
Բերեք մեզ մի քիչ ձիգ պահենք, էլի, սառնասիրտ, վճռական, հավատով վաղվա մեր հաղթանակներին։
Մենք ականատես ենք լինելու ադրբեջանական բանակի խռխռոցին ու մարտունակության վերջնական կորստին։ Միշտ հիշենք փլուզող ուժ ունեցող հակահարվածի մասին։ Կարծես դա դանդաղ ընթացքով, բայց տեղի ա ունենում։ Բերեք ամեն մեկս մեր տեղից չհուշենք բանակին, թե ինչ ու ոնց պետք ա անել, էլի։
Մի ընկեք անվստահություն, կասկածներ սերմանող ադրբեջանական ֆեյքերի ու վիճակը ծայրահեղ ծանր ներկայացնելու հակված շահագրգիռ շրջանակների լարած ինֆորմացիոն թակարդների մեջ։
Իսկ եթե կարծում եք, որ մեր բանակի ներուժը հաղթանակի համար բավարար չի, ապա բանակն ու ռազմա-քաղաքական ղեկավարությունը միշտ ողջունում են վճռական կամավորներին։
Շտապե՛ք։ Ամուր պահենք թիկունքը ու հաղթենք, ինչ էլ լինի, անպայման։
www.lragir.am/2020/10/30/594383/