Թողել են, ներթափանցել են 300-400 հոգի և բոլորին ոչնչացրել են – պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյան

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ - Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

Թողել են, ներթափանցել են 300-400 հոգի և բոլորին ոչնչացրել են

31.10.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը

Պարոն Ավետիսյան, Դուք այժմ առաջնագծում եք, ինչպիսի՞ն է իրավիճակը, ինչ տրամադրություններ են:

Տղաների տրամադրությունը շատ բարձր է, կանգնելու ենք մինչև վերջ, հակառակորդին չենք թողնելու մեկ մետր առաջ գա: Ամեն գիշեր փորձում են ճեղքել, բնականաբար կանգնեցնում ենք: Ամեն օր զոհեր են տալիս՝ 10-20 հոգի: Տղաները շատ-շատ բարձր տրամադրությամբ հայրենիքը պաշտպանում են՝ հասկանալով ամենակարևորը, որ մենք նահանջի ճանապարհ չունենք: Մենք զենքով մեր հարցերը պետք է լուծենք, մեր ապագան պետք է կերտենք զենքով:

Հաշվի առնելով, որ այս անգամ պատերազմը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների դեմ է, որքանով է սա բարդացնում պայքարը:

Միանշանակ բարդացնում է՝ քանակային ու զենքերի առումով, բայց ահաբեկիչներին դեղերի ազդեցության տակ բերել են մեր դեմ, իսկ մենք մեր հայրենիքի համար ենք պայքարում: Դրա համար էլ իրենց մոտ լավ չի ստացվում կռվելը, դրանք պետք է կոտորվեն ու հեռանան այս տարածքներից:

Նախօրեին արդեն թշնամին մոտեցել էր Շուշիին: Առաջին հարձակումը մերոնք հաջողությամբ կանխել են: Ի՞նչ խնդիր է դրել իր առաջ թշնամին:

Թշնամին ցանկանում է վերցնել Արցախը, որից հետո, չգիտեմ քանի ամիս կամ քանի տարի հետո, կշարժվի դեպի Երևան: Մեր կողմից այս ամենը մարտավարական հնարքներ են: Մերոնք ճիշտ մարտավարություն են վարում, թողել են, ներթափանցել են 300-400 հոգի և բոլորին սատկացրել են:

Իսկ մյուս տարածքներում իրավիճակը ինչպիսի՞ն է:

Մենք հյուսիսում ենք, մեզ մոտ շատ լավ է: Ամեն օր մարտերի մեջ ենք և հազարավոր արկերի տակ տղաները ընդհանրապես չեն ընկճվում, չեն տրտնջում, ուրախ, զվարթ անեկդոտ պատմելով, կատակներով կանգնած են: Մարտական իրավիճակ է: Եթե ասենք, ցերեկը մենք 2-3 արկ ենք ուղարկում, իրենք ուղարկում են 300, բայց տղաներն իրենց տեղում կանգնած են: Փառք ու պատիվ մեր տղաներին, փառք ու պատիվ մեր բանակին: Հաղթելու ենք և հաղթել ենք, ես ասել եմ դեռ երրորդ օրը:

Արդեն մեկ ամսից ավելի է, որ պատերազմի մեջ ենք ու ծանր մարտեր են ընթանում: Ձեր գնահատմամբ դեռ երկա՞ր կտևի:

Ճիշտն ասած, չգիտեմ, բայց որ հակառակորդի մեջքը կոտրել ենք, դա միանշանակ է: Մնում է, որ տղաները և ամբողջ ազգը կանգնեն, ու պաշտպանենք մեր հայրենիքը, հետո ժամանակը կգա կքշենք մինչև Քռից այն կողմ:

Իրավիճակն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է: Իսկ հետ քաշվելը կամ առաջ գնալը, բոլորը մարտավարական հնարքներ են: Քանի որ նրանք քանակությամբ շատ-շատ են, զինամթերքի առումով էլ շատ հարուստ են, բնականաբար պետք է թշնամու ստորաբաժանումներին առանձնացնես, որ կամաց-կամաց մաշես: Մենք դարերով այս մարտավարությամբ պատերազմել ենք:

Հիմա, երբ թշնամու տրամաբանությունը հասկանում եք, ամեն ինչ ավելի կազմակերպվա՞ծ է:

Այո, շատ լավ է, բայց կարող էր ամեն ինչ շատ ավելի լավ լինել: Ինչ ունենք՝ ունենք, փառք Աստծո, չենք բողոքում, աշխատելու ենք, կհասկանանք թերությունները, կուղղենք:

Ինչպե՞ս եք գնահատում Պուտինի հայտարարությունը՝ 5, ապա նաև 2 շրջան հանձնելու մասին:

Դա միանշանակ անընդունելի է, ոչ մի շրջան, ոչ մի միլիմետր հող չունենք հանձնելու: Մենք այդ հողերն ազատագրել ենք: Բոլորս էլ գիտենք, որ դրանք հազարամյակներով հայկական տարածքներ են: Պուտինները կամ նրա նմանները գալու են, գնալու են, բնականաբար, իրենք են սարքել էս խաղը ու հիմա իրենց խաղն են խաղում, բայց իրենք գնալու են, իսկ մենք մնալու ենք և մեր հողը պաշտպանելու ենք: Փառք ու պատիվ մեր տղաներին:

God above, down Armenian Army – The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

lragir.am/2020/10/31/594808/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail