ՊԲ ստորաբաժանումները կարողացել են հակառակորդից վերցնել որոշակի դիրքեր
31 Հոկտեմբերի, 2020 – Bavnews – Արծրուն Հովհաննիսյան, ՊԲ ստորաբաժանումներ:
ՊԲ ստորաբաժանումները կարողացել են հակառակորդից վերցնել որոշակի դիրքեր
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մարտերի ինտենսիվությունն այդքան բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակոփղական գործողություններ:
«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ, 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետեւակային եւ այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ:
Դրան հակառակ հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր եւ ապահովել որոշակի առաջխաղացում:
Մարտերը հիմա էլ շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային եւ զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր ու զինատեսակներ»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: