France24-ը տեսանյութերի միջոցով ապացուցել է Սիրիայից վարձկանների ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ ցուցադրված տեսանյութերը վերլուծել են հատուկ լրագրողներ և աշխարհագրական դիրքի բացահայտման մասնագետներ, որոնք ապացուցել են վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։
Առաջին տեսանյութը, որը թելեգրամյան հարթակում հայտնվել է սեպտեմբերի 25-ին, ցուցադրում է ուսումնական ճամբարում Ադրբեջան մեկնելուն պատրաստվող զինյալների։ Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Հալեպի հյուսիսային Հավար Քիլիս գյուղի մոտակա ռազմական ուսումնական ճամբարում, որը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից ոչ հեռու է գտնվում։ Ճամբարը 2016 թվականին ստեղծվել է Սիրիական ազատ բանակի կողմից, իսկ դրա զինյալները հասցրել են 2017 թվականին Բաշար ալ-Ասադի ռեժիմի և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարել։
Մասնագետների վերլուծության արդյունքում պարզվել է, որ տեսանյութը ԼՂ հակամարտության գոտում՝ Հորադիզ քաղաքի փողոցներում է նկարահանվել։
Կենտրոնի փոխանցմամբ՝ հակամարտության սկսվելուց հետո Սիրիայից Ադրբեջան առնվազն 2050 զինյալ է տեղափոխվել՝ հաճախ միանգամից 400 հոգանոց խմբերով։
Հետախուզական Intelligence Online հրատարակության համար Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործողությունները լուսաբանող Ֆենի Ալարկոնի խոսքով՝ Թուրքիաի համար հակամարտություններում զինյալներ ներգրավրելը սովորական բան է, քանի որ վերջիններիս գինը բարձր չէ, և նրանց կարելի է հետագայում քրդական իշխանությունների դեմ օգտագործել։
Նշվում է, որ ԼՂ հակամարտությունում կռվելու համար այս վարձկանների հիմնական նպատակը վարձատրվելն է։ Նրանցից ոմանք անգամ անգամ չեն գիտակցում՝ ինչ են անում ռազմաճակատում, մյուսները պարզապես գիտեն, որ իրենց աշխատանքը կռվելն է։
ԼՂ հակամարտությանը Սիրիայից վարձկանների ներգրավվածության ևս մի ապացույց էլ հետևալ տեսանյութն է․ այն քննող Էլիզաբեթ Ցուրկովի խոսքով՝ դրանում 23-ամյա վարձկան Մուստաֆա Քանդին է, որին «Համզա» դիվիզան վարձել է Լիբիա ուղարկելու համար, սակայն վերջինս ի վերջո Ադրբեջանում՝ հայկական կողմից թափվող հուժկու կրակի տակ է հայտնվել։
«Ադրբեջանում մեր կռիվը նույնն է ինչ Լևանտում»,- նշում է նա։
artsakhpress.am/arm/news/134543/france24-y-tesanyuteri-mijocov-apacucel-e-siriayic-vardzkanneri-nergravvatsutyuny-lx-hakamartutyany.html