Փաշինյանի երեկվա ելույթից հետո պատերազմի նպատակի հարցը փակված է, քանի որ… Ռուսական հայտնի մեդիամագնատ Արամ Գաբիելյանովը` Փաշինյանի մասին
28 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
Ռուսական հայտնի մեդիամագնատ Արամ Գաբիելյանովը հայտնել է: Փաշինյանի երեկվա ելույթից հետո պատերազմի նպատակի հարցը փակված է: Ոչ մի խոսք ցավալի զիջումների վերաբերյալ, միայն Հաղթանակ: Մենք բոլորս ճանաչում ենք Փաշինյանի խոսքերը որպես նրա վերջնական որոշում։ Մենք հաղթանակը դուրս ենք քաշելու թուրքական սողունների թունավոր բերանից:
Միակ կոնկրետ բանը, որ պարտավոր են անել հայերն ու Հայաստանի իշխանությունները դա ուժեղ թիկունքն ու հստակ, գրագետ զորահավաքն է: Ոչ մի վեճ կամ քաղաքական հակասություն: Բոլորը՝ Փաշինյանը ու բոլոր քաղաքական գործիչները, բոլոր կուսակցություններն առանց բացառության պետք է ընդունեն դա:
Փաշինյանը պարտավոր է արգելել բոլորին, սկսած իր համախոհներից, վեճերը ամենուր, ինչպես ցանցում, այնպես էլ փողոցում և նույնիսկ խոհանոցում: Մենք հետամուտ ենք շաղակրատությա՞նը, թե ժողովրդավարությանը և Հաղթանակին:
Վարչապետը երեկ երեկոյան ասաց. Մենք հետամուտ ենք Հաղթանակին: Այնպես որ ՝ ոչ մի վեճ, ոչ մի քաղաքական ձերբակալություն: Ձերբակալեք լրտեսներին, ահազանգողներին ու դավաճաններին: Պատերազմի ընթացքում հայկական ԱԱԾ մարմինները վերածվում են СМЕРШ-ների՝ մա-հ ֆաշիստական լրտեսներին, Էրդողանը և Ալիեւը լրտեսներ են !!!
Լիակատար վստահություն մեր բանակի, մեր գեներալների նկատմամբ: Նրանք ազգի պաշտպաններն են՝ կարգադրում են և՛ ռազմի դաշտում, և՛ երկրում: Այսպիսով, մենք կհաղթենք !!!!
unitedarmenia.ru/2020/10/28/փաշինյանի-երեկվա-ելույթից-հետո-պատեր/