Այդ վայրը կարող են անվանել Դժոխքի ձոր. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը-ն մանրամասնում է Ադրբեջանի ևս մեկ ձախողված գրոհը

We greet you, Welcome to hell, Welcome at Boiled Boiler, The Lions of the Mountain - The Republic Artsakh defense army

Այդ վայրը կարող են անվանել Դժոխքի ձոր. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը-ն մանրամասնում է Ադրբեջանի ևս մեկ ձախողված գրոհը

1 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մեծաթիվ կորուստներ է պատճառել ադրբեջանական ուժերին, նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացրել մեկ վայրում ՝ ձախողելով հակառակորդի գրոհը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։

Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։

Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները»,-նշել է Սարումյանը:

Վերը աստուած, վարը հայկական բանակ – Լեռնային առիւծները, արցախի պաշպանութեան բանակ

armenpress.am/arm/news/1033501.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail